Այնուհետև մեղքերի քավության նոխազները բերեցին արքայի ու ժողովրդի առջև և նրանք իրենց ձեռքերը դրեցին դրանց վրա։
ՂԵՎՏԱԿԱՆ 4:33 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իր ձեռքը թող դնի մեղքի զոհի գլխին, ապա թող մորթեն այն այնտեղ, որտեղ ողջակեզներն են մորթում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ իր ձեռքը դնի մեղքի զոհի գլխին և այն մորթի որպես մեղքի զոհ այնտեղ, ուր ողջակեզներն են մորթում։ |
Այնուհետև մեղքերի քավության նոխազները բերեցին արքայի ու ժողովրդի առջև և նրանք իրենց ձեռքերը դրեցին դրանց վրա։
Ապա թող Տիրոջ առաջ մորթեն զվարակը և քահանաները՝ Ահարոնի որդիները, արյունը թող բերեն ու շաղ տան Վկայության խորանի դռան առջև գտնվող զոհասեղանի վրա՝ շուրջանակի։
Նա արջառը թող բերի Վկայության խորանի դռան մոտ՝ Տիրոջ առջև, իր ձեռքը Տիրոջ առջև թող դնի նրա գլխին, և արջառը թող մորթեն Տիրոջ առջև։
«Խոսի՛ր Ահարոնի ու նրա որդիների հետ՝ ասելով. “Մեղքի համար զոհ մատուցելու կարգն այս է. մեղքի զոհը թող մորթեն այնտեղ, որտեղ ողջակեզի զոհն են մորթում՝ Տիրոջ առջև։ Դա սրբությունների սրբություն զոհ է։
Հանցանքի զոհը պետք է մորթել ողջակեզի խոյ մորթելու վայրում՝ Տիրոջ առջև, իսկ արյունը թող հեղի զոհասեղանի խարսխին՝ շուրջանակի։