Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՂԵՎՏԱԿԱՆ 25:41 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Ազատագրման տարում ինքն իր երեխաների հետ թող ազատ արձակվի և վերադառնա իր ցեղի մոտ և թող վերադառնա իր հայրենի կալվածքը։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Այնուհետև թող դուրս գա քո մոտից իր որդիների հետ և վերադառնա իր ազգատոհմի մոտ և իր հայրերի կալվածքը վերադառնա.

Տես գլուխը



ՂԵՎՏԱԿԱՆ 25:41
8 Խաչաձեւ Հղումներ  

Եթե նա միայնակ է տունդ մտել, միայնակ էլ թող գնա, իսկ եթե իր կնոջ հետ է մտել, կինն էլ թող գնա նրա հետ։


Կսրբագործեք հիսուներորդ տարին և ձեր երկրի բոլոր բնակիչներին թողություն կազդարարեք, թողության տարի թող նշանակի այն ձեզ համար, յուրաքանչյուր ոք վերստանա իր կալվածքը, և յուրաքանչյուր ոք ազատվելով՝ թող վերադառնա իր տունը,


Իսկ եթե նա այդքան կարողություն չունենա, որ կարողանա հողի տիրոջը հատուցել փոխարժեքը, ապա վաճառվածը մինչև թողության տարին թող պատկանի նրան, ով այն գնել էր, և թողության տարում թող վերադարձնի իր կալվածքը։


Վարձկանի կամ պանդուխտի նման թող լինի քեզ մոտ և թող աշխատի քեզ մոտ մինչև ազատագրման տարին։


Որովհետև նրանք, որոնց ես հանեցի եգիպտացիների երկրից, իմ ծառաներն են. թող իբրև ստրուկ չվաճառվեն։


Եվ կճանաչեք ճշմարտությունն, ու այն կազատի ձեզ»։


Որպեսզի մեղքը ձեզ վրա չիշխի, որովհետև Օրենքի տակ չեք, այլ շնորհի։


որն ինքն իրեն տվեց մեզ համար, որպեսզի մեզ փրկագնի ամեն տեսակ անօրենությունից և մաքրի՝ իր սեփական ժողովուրդը դարձնելով, բարի գործերի նախանձախնդիր։