ՂԵՎՏԱԿԱՆ 25:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ հողը կտա իր բերքը, դուք կուշտ կուտեք և երկրում կապրեք ապահով։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երկիրը կտա իր արդյունքը, կուտեք կշտանալու աստիճան և ապահով կբնակվեք այնտեղ։ |
Գոհություն պիտի մատուցեմ քեզ, Տե՛ր, Աստվա՛ծ իմ, Իմ համակ սրտով և պիտի փառավորեմ Հավիտյան քո անունը։
Այն ժամանակ քո հողի սերմերի համար անձրև պիտի լինի, քո հողի հացն ու բերքը առատ ու հուռթի պիտի լինեն, և այն օրը քո հոտերը պարարտ ու ընդարձակ վայրում պիտի արածեն։
Բազմացնելու եմ ծառերի պտուղներն ու արտերի բերքը, որպեսզի ազգերի մեջ այլևս սովի նախատինքը չստանաք։
Եվ ուտելով կուտեք ու կհագենաք և կօրհնաբանեք Տիրոջ՝ ձեր Աստծու անունը, որ հրաշքներ գործեց ձեզ համար, և իմ ժողովուրդն այլևս չի ամաչի հավիտյան։
Կատարե՛ք իմ բոլոր պատգամներն ու վճիռները, պահե՛ք ու կատարե՛ք դրանք և երկրի վրա կապրեք ապահով,
ապա անձրև կուղարկեմ ձեզ իր ժամանակին, և հողն իր բերքը կտա, իսկ դաշտերի ծառերը կտան իրենց պտուղները։
Ձեր կալսումը կտևի մինչև այգեկութ, իսկ ձեր այգեկութը՝ մինչև նոր ցանքսի ժամանակը։ Դուք կուշտ հաց կուտեք և ձեր երկրում անհոգ կապրեք։
Ձեր երկրին խաղաղություն կպարգևեմ, կքնեք, և չի լինի մեկը, որ ձեզ վախեցնի։ Ձեր երկրից կվերացնեմ չար գազաններին։ Եվ ձեր երկրում պատերազմ չի լինի։
Դեռ պետք է անցնեք Հորդանան գետը, որպեսզի բնակվեք այն երկրում, որ Տերը՝ մեր Աստվածը, իբրև ժառանգություն տալու է ձեզ։ Այնտեղ ձեր շուրջը գտնվող բոլոր թշնամիներից նա ձեզ կապահովի հանգստով, ու դուք կապրեք ապահով։