Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՂԵՎՏԱԿԱՆ 23:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Տիրոջը նվիրված տոները, երբ սուրբ հավաք պիտի անեք, և որոնք պիտի նշեք իրենց ժամանակին, սրանք են.

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Սրանք են Տիրոջ տոները, որ ըստ իրենց ժամանակի պիտի հռչակեք որպես սուրբ ժողովներ։

Տես գլուխը



ՂԵՎՏԱԿԱՆ 23:4
9 Խաչաձեւ Հղումներ  

և որ այդ տոնը փողերով ազդարարվի իրենց բոլոր քաղաքներում և Երուսաղեմում։ Եզրասն ասաց. «Բարձրացե՛ք լեռը և ձիթենու, սոսու, խնկաբեր մրտենու, արմավենու և ստվարախիտ ծառերի ճյուղե՛ր բերեք ու գրվածի համաձայն ձեզ համար տաղավարնե՛ր պատրաստեք»։


Այդ օրը ձեզ համար հիշատակի օր թող լինի, և դուք իբրև Տիրոջ տո՛ն տոնեք այն սերնդեսերունդ, որպես հավիտենական օրե՛նք տոնեք այն”»։


«Տարվա մեջ երեք անգամ ինձ համար տոն կկատարեք։


Վա՜յ քեզ, Արիե՛լ քաղաք, Արիել, որը Դավիթը պաշարեց, քանզի տոներդ խախտվեցին։ Արմտի՛ք հավաքեք և տարեցտարի կերե՛ք, կերե՛ք Մովաբի հետ միասին։


Արյան դատաստանի ժամանակ նրանք քննիչ թող լինեն, ըստ իմ օրենքների դատաստան անեն և ըստ իմ կանոնների իրավունք գործադրեն։ Բոլոր տոներին իմ օրենքներն ու հրահանգները թող պահեն, շաբաթներս սուրբ պահեն։


«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Տիրոջը նվիրված այն տոները, երբ սուրբ հավաք պիտի անեք, դրանք են իմ տոները.


Այդ օրը սուրբ հավա՛ք արեք, այդ օրը ձեզ համար սուրբ թող լինի. առտնին ոչ մի գործ չանեք։ Դա հավիտենական օրենք թող լինի ձեր սերունդների համար, որտեղ էլ բնակվելիս լինեք։


Սրանք են Տիրոջ համար կատարվող տոները, որ դուք պիտի նշեք և սուրբ հավաք անեք, որպեսզի Տիրոջն ընծա մատուցեք ձեր ողջակեզները, զոհերն ու նվերները՝ ըստ օրերի,