Հերոբովամը տոն կատարեց, ութերորդ ամսի տասնհինգերորդ օրը տոնական օր սահմանեց, ինչպես Հուդայի երկրում էր, և ելավ՝ Բեթելում պատրաստած զոհասեղանին երինջներ զոհելու։ Նա Բեթելում կառուցած մեհյանում քրմեր նշանակեց։
ՂԵՎՏԱԿԱՆ 23:34 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛. “Յոթերորդ ամսի տասնհինգերորդ օրը ի պատիվ Տիրոջը յոթ օր պիտի նշեք Տաղավարահարաց տոնը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛. “Այդ յոթերորդ ամսի տասնհինգերորդ օրը յոթ օր Տաղավարահարաց տոն է Տիրոջ համար։ |
Հերոբովամը տոն կատարեց, ութերորդ ամսի տասնհինգերորդ օրը տոնական օր սահմանեց, ինչպես Հուդայի երկրում էր, և ելավ՝ Բեթելում պատրաստած զոհասեղանին երինջներ զոհելու։ Նա Բեթելում կառուցած մեհյանում քրմեր նշանակեց։
Սողոմոնն ու նրա հետ նաև Իսրայելի ողջ ժողովուրդը մեծ բազմությամբ, որ եկել էին Եմաթի արևմուտքից մինչև Եգիպտոսի գետը ընկած տարածքից, այդ օրը Տիրոջ առջև, նրա համար շինված տանը տոն արեցին յոթ օր ու դարձյալ յոթ օր, այսինքն՝ տասնչորս օր կերան, խմեցին և ուրախացան։
Եվ կատարեցին Տաղավարահարաց տոնը՝ ըստ գրվածի և ամեն օր ողջակեզ մատուցեցին այն թվով, որքան պատվիրված էր իրենց։
Եվ Տիրոջ կողմից Մովսեսին պատվիրված Օրենքում գրված գտան, թե Իսրայելի որդիները պետք է յոթերորդ ամսի տոնին բնակվեն տաղավարներում,
Կկատարես ամառվա քո առաջին բերքը քաղելու տոնը, ինչ էլ ցանած լինես քո հանդում։ Տոն կկատարես նաև տարվա վերջում, երբ հանդից հավաքած կլինես քո բերքը։
Յոթօրյակի տոնը ինձ համար կկատարես ցորենի հնձի սկզբում, իսկ բերքահավաքի տոնը՝ տարվա կեսին։
Երրորդ ամսին՝ ամսվա տասնհինգերորդ օրը, այն յոթ օրերի պես տոն կկատարեն մեղքերի քավության համար՝ նույնպիսի ողջակեզներով, ազնիվ ալյուրով ու ձեթով»։
որպեսզի ձեր բոլոր սերունդներն իմանան, որ երբ ես Իսրայելի որդիներին հանեցի եգիպտացիների երկրից, վրանների մեջ բնակեցրի նրանց։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը”»։
«Նույն յոթերորդ ամսվա տասնհինգերորդ օրը սուրբ հավա՛ք արեք. ոչ մի աշխատանք չկատարեք և յոթ օր Տիրոջ տո՛նը տոնեք։
Եվ Բանը մարմին դարձավ ու բնակվեց մեր մեջ, և տեսանք նրա փառքը. փառք, որ Հայրն է տալիս Միածնին՝ լի շնորհով ու ճշմարտությամբ։
Տարին երեք անգամ՝ Բաղարջակերաց տոնին, Շաբաթների տոնին և Տաղավարահարաց տոնին, քո արուները պետք է կանգնեն Տիրոջ՝ քո Աստծու առջև այն վայրում, որ կընտրի Տերը։ Ոչ ոք Տիրոջ՝ քո Աստծու առջև դատարկաձեռն չպետք է երևա,
Մովսեսն այդ օրը նրանց պատվիրեց՝ ասելով. «Ամեն յոթ տարին մեկ՝ թողության տարում, Տաղավարահարաց տոնին,
Հավատի՛ մեջ մեռան սրանք բոլորը և դեռևս խոստումները չստացած։ Բայց հեռվից տեսան այդ խոստումները և ցնծացին ու խոստովանեցին, որ իրենք օտար և պանդուխտ են երկրի վրա։
Հավատո՛վ նա պանդուխտ դարձավ ավետյաց երկրում, ինչպես օտարության մեջ, վրանների տակ բնակվեց Իսահակի և Հակոբի հետ, որոնք ժառանգակից էին նույն խոստման.