այդ ամենը կդնես Ահարոնի ձեռքերի վրա, նրա որդիների ձեռքերի վրա և որպես ընծա կնվիրաբերես Տիրոջ առաջ։
ՂԵՎՏԱԿԱՆ 23:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քահանան դրանք առաջին բերքի հացերի հետ թող մատուցի Տիրոջ առջև, երկու գառների հետ թող ընծայաբերվեն Տիրոջը և պատկանեն ծիսակատար քահանային։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քահանան այդ զոհաբերությունները առաջին բերքից պատրաստված հացի և երկու գառների հետ երերացնելու զոհի համար պիտի մատուցի Տիրոջ առաջ։ Դրանք պիտի սուրբ լինեն Տիրոջ համար և պիտի պատկանեն քահանային։ |
այդ ամենը կդնես Ահարոնի ձեռքերի վրա, նրա որդիների ձեռքերի վրա և որպես ընծա կնվիրաբերես Տիրոջ առաջ։
Ձեր տներից ընծայաբերեք ձեր հացի նվերը՝ առաջին բերքից թթխմորով եփված երկու հաց, յուրաքանչյուր հացը՝ երկու տասներորդական հունցված նաշիհից։
Առաջին բերքի հացի հետ մատուցե՛ք մեկ նոխազ այծերից՝ իբրև մեղքի զոհ, և մեկ տարեկան երկու գառ՝ փրկության համար։
Այդ օրը սուրբ հավա՛ք արեք, այդ օրը ձեզ համար սուրբ թող լինի. առտնին ոչ մի գործ չանեք։ Դա հավիտենական օրենք թող լինի ձեր սերունդների համար, որտեղ էլ բնակվելիս լինեք։
Մովսեսը, վերցնելով նվիրագործման խոյի կուրծքը, նվիրաբերեց Տիրոջը։ Դա Մովսեսի հասանելիք բաժինն էր, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։
Նա է մեր խաղաղությունը, որ երկուսը մեկ դարձրեց, քանդեց միջնորմ պատը՝ թշնամությունը, իր մարմնի մեջ,
Նրանց պետք է տաս նաև քո ցորենի, քո գինու, քո յուղի առաջին բերքը, քո ոչխարների առաջին խուզից ստացած բուրդը,