Դա կկապես Ահարոնի գլխին դրվող խույրի ճակատին։ Ահարոնը թող իր վրա վերցնի այն բոլոր մեղքերը, որ Իսրայելի որդիները կգործեն սուրբ բաներ ընծայաբերելու ժամանակ։ Դա միշտ Ահարոնի ճակատին պետք է լինի, որպեսզի այդ ընծաները ընդունելի լինեն Տիրոջը։
ՂԵՎՏԱԿԱՆ 23:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա խուրձը պետք է բերի Տիրոջ առջև՝ որպես ընդունելի ընծա ձեզանից. քահանան այն պետք է բարձրացնելով ընծայաբերի առաջին օրվա հաջորդ օրը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա խուրձը երերացնելով կմատուցի Տիրոջ առաջ, որպեսզի այն ընդունելի լինի ձեզ համար։ Քահանան շաբաթին հաջորդող օրը երերացնելով կմատուցի այն։ |
Դա կկապես Ահարոնի գլխին դրվող խույրի ճակատին։ Ահարոնը թող իր վրա վերցնի այն բոլոր մեղքերը, որ Իսրայելի որդիները կգործեն սուրբ բաներ ընծայաբերելու ժամանակ։ Դա միշտ Ահարոնի ճակատին պետք է լինի, որպեսզի այդ ընծաները ընդունելի լինեն Տիրոջը։
այդ ամենը կդնես Ահարոնի ձեռքերի վրա, նրա որդիների ձեռքերի վրա և որպես ընծա կնվիրաբերես Տիրոջ առաջ։
Զոհի կուրծքը և աջ թևը նույնպես կերեք սուրբ վայրում, դու, քո որդիները և քեզ հետ քո ընտանիքը, որովհետև այն օրինական կերպով է քեզ և քո որդիներին տրվել Իսրայելի որդիների փրկության զոհերից։
«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Երբ մտնեք այն երկիրը, որ ես տալու եմ ձեզ, և հնձեք նրա հունձը, առաջին բերքից մի խուրձ կբերեք քահանայի մոտ։
Խուրձը ընծայաբերելու օրը նաև արատ չունեցող մեկ տարեկան ոչխար պետք է ողջակեզ անել Տիրոջ համար։
Եվ Նոոմինն ու իր հարսը՝ մովաբացի Հռութը, վերադարձան, գնացին Մովաբի դաշտից և գարու հնձի սկզբին եկան Բեթղեհեմ։