Երեք ամիս հետո Հուդային հայտնեցին. «Քո հարսը՝ Թամարը, պոռնկացել է և հղիացել»։ Հուդան ասաց. «Դո՛ւրս հանեք նրան, թող այրվի»։
ՂԵՎՏԱԿԱՆ 21:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քահանաները պոռնիկ կամ պղծված կին չպետք է առնեն։ Չպետք է առնեն նաև ամուսնուց բաժանված կին, որովհետև քահանան սուրբ պետք է լինի Տիրոջ՝ իր Աստծու համար։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Պոռնիկ կամ պղծված կին չպետք է առնեն, ոչ էլ իր ամուսնուց արձակված կին, որովհետև քահանան սուրբ է իր Աստծուն։ |
Երեք ամիս հետո Հուդային հայտնեցին. «Քո հարսը՝ Թամարը, պոռնկացել է և հղիացել»։ Հուդան ասաց. «Դո՛ւրս հանեք նրան, թող այրվի»։
Այսպես է ասում Տերը. «Ո՞ւր է ապահարզանի թուղթը, որով արձակեցի ձեր մորը, կամ ո՞ւր է վաճառականների մուրհակը, որով վաճառեցի ձեզ։ Դուք ձեր մեղքերով վաճառվեցիք, և ձեր անօրենությունների պատճառով արձակեցի ձեր մորը։
Որբևայրի կամ արձակված կնոջն իրենց կին թող չառնեն, այլ Իսրայելի տան ծնունդ կույսերի կամ քահանայից մնացած որբևայրու։
Պետք է սուրբ պահի իրեն, որովհետև Տիրոջ՝ ձեր Աստծու ընծաները նա է մատուցում։ Նա սուրբ պետք է լինի, քանզի ես՝ Տերս, որ սրբագործում եմ քահանաներին, սուրբ եմ։