ՂԵՎՏԱԿԱՆ 21:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ բայց վարագույրին թող չմոտենա և զոհասեղանին թող չդիպչի, որովհետև արատավոր է և Աստծու սրբարանը նա չպետք է պղծի, քանզի ես եմ Տերը, որ սրբագործում եմ նրանց”»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Միայն վարագույրի մոտ չմտնի և զոհասեղանին չմոտենա, որովհետև արատ ունի, և իմ սրբությունները չպետք է պղծի, քանզի ես եմ Տերը, որ սրբագործում եմ նրանց”»։ |
Իսրայելի որդիներին խստորեն զգուշացրե՛ք իրենց անմաքրություններից, որպեսզի իրենց մեջ գտնվող իմ խորանը չպղծեն ու իրենց այդ անմաքրության պատճառով չմեռնեն։
«Խոսի՛ր Իսրայելի բոլոր որդիների հետ և ասա՛ նրանց. “Սո՛ւրբ եղեք, քանզի ես՝ Տերը, ձեր Աստվածը, սուրբ եմ։
Սրբարանից թող դուրս չգա, որպեսզի իր Աստծու սրբարանը չպղծի, որովհետև նա իր վրա կրում է Աստծու օծության սուրբ յուղը։ Ես եմ Տերը։
Թող սուրբ լինեն իրենց Աստծու առջև և չարատավորեն իրենց Աստծու անունը, որովհետև Տիրոջ զոհերը՝ իրենց Աստծու ընծաները, նրանք են մատուցում։ Նրանք սուրբ պետք է լինեն։
Նրանք, սուրբ ընծաներն ուտելով, իրենց վրա վերցնում են մեղքեր ու հանցանքներ, քանզի ես եմ նրանց սրբագործող Տերը”»։