Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՂԵՎՏԱԿԱՆ 20:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Պահե՛ք իմ բոլոր հրամաններն ու իմ բոլոր պատվիրանները և կատարե՛ք դրանք, որպեսզի ձեզանից չխորշի այն երկիրը, ուր ես տանելու եմ ձեզ այնտեղ բնակվելու համար։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Պահե՛ք իմ բոլոր կանոններն ու իմ բոլոր հրամանները և կատարե՛ք դրանք, որպեսզի այն երկիրը, ուր տանելու եմ ձեզ՝ այնտեղ բնակվելու, ձեզ դուրս չփսխի։

Տես գլուխը



ՂԵՎՏԱԿԱՆ 20:22
20 Խաչաձեւ Հղումներ  

Հիշեց ուխտն իր և զղջաց իր մեծ ողորմությամբ,


«Սրանք են այն հրահանգները, որ պիտի տաս նրանց։


իմ հոգին եմ տալու ձեզ։ Եվ այնպես եմ անելու, որ իմ արդարությամբ ընթանաք, օրենքներս պահեք ու կատարեք դրանք,


Պահպանե՛ք իմ բոլոր օրենքներն ու իմ բոլոր հրամանները և կատարե՛ք դրանք։ Ես եմ Տերը՝ Աստված”»։


Ձեզ պիտի ցրեմ տարբեր ժողովուրդների մեջ, և ձեզ վրա իջած սուրը պիտի կոտորի ձեզ։ Ձեր երկիրն ավերակ պիտի դառնա, իսկ ձեր քաղաքները՝ ամայի։


Սրանք են այն պատվիրանները, օրենքներն ու կանոնները, որ Մովսեսը հայտնեց Իսրայելի որդիներին, որոնք դուրս էին եկել եգիպտացիների երկրից,


Մովսեսը կանչեց Իսրայելի բոլոր որդիներին և ասաց նրանց. «Լսի՛ր, Իսրայե՛լ, այն օրենքներն ու կանոնները, որ ես այսօր հաղորդելու եմ քեզ։ Սովորե՛ք և հետևե՛ք, որ կիրառեք դրանք։