Լեռանը ոչ մի ձեռք չպետք է դիպչի, այլապես կքարկոծվի կամ նետերով կխոցոտվի. անասուն լինի, թե մարդ՝ չի ապրի”։ Նրանք կարող են լեռը բարձրանալ միայն այն ժամանակ, երբ որոտներն ու շեփորահարությունը դադարի, ու ամպը վերանա լեռան վրայից»։
ՂԵՎՏԱԿԱՆ 20:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Խառնակվելու նպատակով որևէ կենդանու մերձեցող կնոջն ու կենդանուն սպանե՛ք, թող մեռնեն, քանի որ հանցավոր են։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եթե մի կին զուգավորվելու համար որևէ անասունի մերձենա, պիտի սպանես կնոջն էլ, անասունին էլ. նրանք անպատճառ պիտի մեռցվեն. իրենց մահվան համար իրենք են մեղավոր։ |
Լեռանը ոչ մի ձեռք չպետք է դիպչի, այլապես կքարկոծվի կամ նետերով կխոցոտվի. անասուն լինի, թե մարդ՝ չի ապրի”։ Նրանք կարող են լեռը բարձրանալ միայն այն ժամանակ, երբ որոտներն ու շեփորահարությունը դադարի, ու ամպը վերանա լեռան վրայից»։
«Եթե մի ցուլ հարվածի մի տղամարդու կամ կնոջ, և սրանք մեռնեն, ապա ցուլը թող քարկոծվի, նրա միսը թող չուտեն, բայց ցլի տերը անպարտ թող լինի։
Իսկ եթե ցուլը մի ստրուկի կամ աղախնու հարվածի, ցլատերը նրանց տիրոջը երեսուն կրկնադրամ արծաթ թող վճարի, իսկ ցուլը թող քարկոծվի։
Ոչ մի անասունի հետ չխառնակվես՝ պղծվելով նրա հետ։ Կինը որևէ անասունի չպետք է մոտենա՝ նրա հետ մերձենալու. դա գարշելի է։
Եթե մեկն ամուսնանա նույն հորից կամ նույն մորից ծնված իր քրոջ հետ և տեսնի նրա ամոթույքը, իսկ քույրն էլ տեսնի նրա ամոթույքը, ապա դա նախատինք է. նրանք պետք է վերանան իրենց ժողովրդի միջից, որովհետև նա իր քրոջ ամոթույքն է բացել։ Նրանք պիտի ընդունեն իրենց մեղքերի հատուցումը։
քանի որ չէին դիմանում այն հրամանին, թե՝ թեկուզ և գազան մոտենա լեռանը, կքարկոծվի (Ելք 19.12-13)։