Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՂԵՎՏԱԿԱՆ 20:16 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

16 Եթե մի կին զուգավորվելու համար որևէ անասունի մերձենա, պիտի սպանես կնոջն էլ, անասունին էլ. նրանք անպատճառ պիտի մեռցվեն. իրենց մահվան համար իրենք են մեղավոր։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

16 Խառնակվելու նպատակով որևէ կենդանու մերձեցող կնոջն ու կենդանուն սպանե՛ք, թող մեռնեն, քանի որ հանցավոր են։

Տես գլուխը Պատճենել




ՂԵՎՏԱԿԱՆ 20:16
8 Խաչաձեւ Հղումներ  

Ձեռք չդիպչի դրան. դիպչողը անպատճառ կքարկոծվի կամ նետով կսպանվի. անասուն լինի, թե մարդ՝ չպիտի ապրի”։ Միայն երբ փողի ձայնը երկար հնչի, նրանք կարող են բարձրանալ լեռը»։


Եթե մի եզ հարվածի տղամարդու կամ կնոջ, և նա մեռնի, եզը անպատճառ պիտի քարկոծվի, և դրա միսը չպիտի ուտվի. բայց եզան տերը անպատիժ պիտի մնա։


Եթե եզը հարվածի ծառայի կամ աղախնի, երեսուն սիկղ արծաթ պիտի տա նրանց տիրոջը, և եզը պիտի քարկոծվի։


Ով որ հարաբերվի անասունի հետ, անպատճառ մահվան պիտի մատնվի։


Ոչ մի անասունի հետ չզուգավորվես՝ պղծվելով նրա հետ։ Կինը որևէ անասունի առաջ բնավ չկանգնի նրա հետ զուգավորվելու համար. դա գարշություն է։


Եթե մի մարդ կենակցի անասունի հետ, անպատճառ պիտի մեռցվի, իսկ կենդանուն սպանե՛ք։


Եթե մի տղամարդ ամուսնանա իր քրոջ հետ, այսինքն՝ իր հոր աղջկա կամ իր մոր աղջկա հետ և տեսնի նրա մերկությունը, և աղջիկն էլ տեսնի նրա մերկությունը, դա անպատվություն է։ Նրանք պիտի կորչեն իրենց ժողովրդի աչքի առջևից. նա իր քրոջ մերկությունն է բացել. պիտի կրի իր անօրենության պատիժը։


քանի որ չէին դիմանում այն հրամանին. «Թեկուզև գազան մոտենա լեռանը, կքարկոծվի» (Ելք 19.12-13)։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ