Եթե ազնիվ ալյուրի հաց մատուցեք ինձ, զուր է լինելու. ձեր խնկերն էլ պիղծ են ինձ համար. ձեր ամսամուտները, շաբաթները և տոնական մեծ օրերը ևս անընդունելի են ինձ. ձեր պահեցողությունն ու հանգիստը,
ՂԵՎՏԱԿԱՆ 19:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսկ եթե մեկն ուտի երրորդ օրը, այն զոհ չի լինի և ընդունելի չի համարվի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եթե դրանից երրորդ օրն ուտվի, այն պիղծ կլինի և ընդունելի չի լինի։ |
Եթե ազնիվ ալյուրի հաց մատուցեք ինձ, զուր է լինելու. ձեր խնկերն էլ պիղծ են ինձ համար. ձեր ամսամուտները, շաբաթները և տոնական մեծ օրերը ևս անընդունելի են ինձ. ձեր պահեցողությունն ու հանգիստը,
Քարանձավներում էին պառկում ու քնում, որպեսզի երազ տեսնեին. խոզի միս էին ուտում ու զոհերի մսաջուր, և նրանց բոլոր ամանները պղծված էին։
Բայց անօրենը, որ ինձ եզ է զոհաբերում, նույնն է, թե մարդու գանգ է ջախջախում, իսկ նա, որ ոչխար է զոհաբերում, նույնն է, թե շուն է մորթում, իսկ նա, որ նաշիհ է ընծայաբերում, նույնն է, թե խոզի արյուն է թափում, իսկ նա, որ հիշատակների խնկարկման համար կնդրուկ է մատուցում, նույնն է, թե հայհոյում է։ Նրանք ընտրեցին իրենց ճանապարհները և իրենց այն գարշելի բաները, որոնք ախորժելի էին իրենց հոգիներին։
Ես նախ նրանց կրկնակի կհատուցեմ իրենց անիրավությունների դիմաց, նաև նրանց մեղքերի դիմաց, որոնցով պղծեցին իմ երկիրը, իրենց կուռքերի մեռելոտիներով և իրենց անօրենություններով լցրին իմ ժառանգությունը»։
Այն պետք է ուտել ընծայման օրն ու հաջորդ օրը, և եթե որևէ բան մնա երրորդ օրվան, այն կրակով պետք է այրվի։
Ով ուտի այն, մեղք գործած կլինի, որովհետև Տիրոջ սրբությունն է պղծած լինում։ Նրանք, ովքեր կուտեն, կվերանան իրենց ժողովրդի միջից։
Ականջը կտրած կամ պոչատ արջառն ու ոչխարը կարող ես մորթել քեզ համար իբրև ուտելիք, բայց ոչ իբրև ուխտի զոհ։
Այլազգի մարդուց ոչ մի նմանօրինակ կենդանի չառնեք ձեր Աստծուն զոհաբերելու համար, որովհետև դրանք խեղված ու արատավոր են։ Նման կենդանիներ չընդունեք”»։