ՂԵՎՏԱԿԱՆ 19:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քո ազգակիցների հանդեպ նենգություն չգործես և քո մերձավորի արյան թափվելուն պատճառ չդառնաս։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քո ժողովրդի մեջ չարախոսություն անելով ման չգաս։ Քո մերձավորի արյան վրա մի՛ հարձակվիր. ես եմ Տերը։ |
Քեզ հեռո՛ւ պահիր ամեն տեսակ անիրավ բաներից։ Մի՛ սպանիր անպարտին ու արդարին։ Մեղավորին կաշառքով մի՛ արդարացրու։
Երկերեսանի մարդը գաղտնիքը հայտնում է ատյանում, իսկ վստահելի մարդը ծածկում է իրողությունը։
Բոլորն անհնազանդ են և գնում են կամակորությամբ. իբրև պղինձ և երկաթ՝ բոլորն էլ ապականված են։
Յուրաքանչյուրն այպանում է իր բարեկամին, ճշմարտություն չեն խոսում. նրանց լեզուն սովորեց սուտ խոսել։ Նրանք զրկեցին, բայց չհանգստացան,
Քո մեջ ավազակներ էին բնակվում, որպեսզի քո մեջ արյուն թափեին։ Քո մեջ լեռների վրա էլ զոհեր էին մատուցում և քո մեջ անմաքուր գործեր էին անում։
ասելով. «Մեղանչեցի, որովհետև մի արդարի մահվան մատնեցի»։ Իսկ նրանք ասացին. «Մեր հոգը չէ, դո՛ւ գիտես»։
«Անիծյալ լինի նա, ով կաշառք կվերցնի անմեղ մարդ սպանելու համար»։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի. «Ամեն»։
Նույնպես զառամյալ կանանց հորդորի՛ր, որ լինեն զգաստ և սրբերին վայել վարմունք ունենան. ո՛չ բանսարկու, ո՛չ գինեմոլ, այլ բարեխրատ,
Դավիթը Սավուղին ասաց. «Ինչո՞ւ ես մարդկանց խոսքին հավատում, որ ասում են, թե՝ “Դավիթն ուզում է սպանել քեզ”։