ՂԵՎՏԱԿԱՆ 19:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Համրին մի՛ վիրավորիր, կույրի ճանապարհին խոչ ու խութ մի՛ դիր։ Երկնչի՛ր Տիրոջից՝ քո Աստծուց. ես եմ Տերը՝ քո Աստվածը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Խուլին մի՛ հայհոյիր, կույրի առջև ոչ մի արգելք մի՛ դիր, որ նա ընկնի, այլ վախեցի՛ր քո Աստծուց. ես եմ Տերը։ |
Իսկ նախկինում բռնություն գործադրածներին նեղեցի և նրանցից հաց, գինի և ուրիշ շատ բաներ վերցրի, նաև քառասուն դիդրախմի արծաթ և վերադարձրի իրենց տերերին, և նրանց հեռացրի ժողովրդի իշխանությունից. ես Աստծու երկյուղի պատճառով նրանց նման չեղա։
Մեղավորը կտեսնի և կբարկանա, Կկրճտացնի իր ատամներն ու կհալվի, Եվ մեղավորների ցանկությունը կկորչի։
Դատի ժամանակ անիրավ մի՛ եղիր, աղքատի հանդեպ աչառություն մի՛ արա, հարուստին մի՛ շողոքորթիր։ Արդա՛ր դատիր քո մերձավորին։
Ալեհեր մարդկանց առաջ ոտքի՛ կանգնեք և պատվե՛ք ծերերին։ Երկնչի՛ր քո Աստծուց։ Ես եմ Տերը՝ քո Աստվածը։
Եվ ոչ ոք իր մերձավորին չպետք է խաբի։ Երկնչի՛ր Տիրոջից՝ քո Աստծուց. Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։
«Անիծյալ լինի նա, ով կույրին կմոլորեցնի ճանապարհից»։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի. «Ամեն»։
Եվ եթե Հայր եք կոչում առանց աչառության և յուրաքանչյուրին ըստ իր գործերի դատողին, ապա երկյուղո՛վ ապրեք այս աշխարհում ձեր պանդխտության ժամանակ։
Բայց քո դեմ մի փոքր բան ունեմ ասելու. այն, որ քեզ մոտ կա վարդապետությունը Բաղաամի՝ այն մարդու, որ Բաղակին սովորեցրեց գայթակղեցնել Իսրայելի որդիներին, որպեսզի նրանք կուռքերին զոհված միս ուտեն և պոռնկանան։