Եթե որևէ տղամարդ պառկի իր եղբոր կնոջ հետ, դա պղծություն է. նա անպատվում է իր եղբորը. անժառանգ թող մեռնեն։
ՂԵՎՏԱԿԱՆ 18:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մի՛ անպատվիր քո եղբորը՝ նրա կնոջ ամոթույքը տեսնելով։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քո եղբոր կնոջ մերկությունը չբանաս. նա քո եղբոր մերկությունն է։ |
Եթե որևէ տղամարդ պառկի իր եղբոր կնոջ հետ, դա պղծություն է. նա անպատվում է իր եղբորը. անժառանգ թող մեռնեն։
և ասացին. «Վարդապե՛տ, Մովսեսն ասաց. “Եթե մեկն անորդի մեռնի, նրա եղբայրը պետք է ամուսնանա նրա կնոջ հետ և իր եղբոր համար սերունդ ապահովի” (Բ Օր. 25.5)։
«Վարդապե՛տ, Մովսեսը մեզ համար գրել է. “Եթե մեկի եղբայրը մեռնի և կին թողնի, բայց զավակ չթողնի, նրա եղբայրը թող ամուսնանա նրա կնոջ հետ և իր եղբոր համար զավակ ապահովի” (Բ Օր. 25.5)։
Քանի որ Հերովդեսն ինքն էր մարդ ուղարկել և ձերբակալել Հովհաննեսին, կապել էր նրան և բանտարկել իր եղբոր՝ Փիլիպպոսի կնոջ՝ Հերովդիայի պատճառով։ Բանն այն էր, որ Հերովդեսը նրան իրեն կին էր դարձրել,
Բայց Հերովդես չորրորդապետը, հանդիմանված լինելով Հովհաննեսի կողմից իր եղբոր կնոջ՝ Հերովդիայի պատճառով և իր գործած բոլոր չարիքների համար,
«Եթե եղբայրներն ապրում են միասին, և նրանցից մեկը առանց զավակ ունենալու մեռնի, ապա մեռած եղբոր կինը օտարի հետ թող չամուսնանա։ Նրա մոտ թող մտնի իր ամուսնու եղբայրը, սա թող կին առնի նրան ու ապրի այդ կնոջ հետ։