Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Մատթեոս 22:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

24 և ասացին. «Վարդապե՛տ, Մովսեսն ասաց. “Եթե մեկն անորդի մեռնի, նրա եղբայրը պետք է ամուսնանա նրա կնոջ հետ և իր եղբոր համար սերունդ ապահովի” (Բ Օր. 25.5)։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

24 ու ասացին. «Վարդապե՛տ, Մովսեսն ասաց. "Եթե մի մարդ անզավակ մեռնի, նրա եղբայրը թող ամուսնանա նրա կնոջ հետ ու իր եղբոր համար զավակ բերի" (Բ Օր. 25.5)։

Տես գլուխը Պատճենել




Մատթեոս 22:24
14 Խաչաձեւ Հղումներ  

«Վարդապե՛տ, Մովսեսը մեզ համար գրել է. “Եթե մեկի եղբայրը, որը կին ունի, մեռնի, և նա անժառանգ լինի, թող նրա եղբայրը առնի այդ կնոջը և իր եղբոր համար զավակ հասցնի” (Բ Օր. 25.5)։


«Վարդապե՛տ, Մովսեսը մեզ համար գրել է. “Եթե մեկի եղբայրը մեռնի և կին թողնի, բայց զավակ չթողնի, նրա եղբայրը թող ամուսնանա նրա կնոջ հետ և իր եղբոր համար զավակ ապահովի” (Բ Օր. 25.5)։


«Ինչո՞ւ ինձ «Տե՛ր, Տե՛ր» եք կոչում, իսկ ասածս չեք անում։


«Վարդապե՛տ, Օրենքի մեջ ո՞րն է ամենամեծ պատվիրանը»։


Նրա մոտ ուղարկեցին իրենց աշակերտներին՝ հերովդեսականների հետ, և ասացին. «Վարդապե՛տ, գիտենք, որ արդարամիտ ես և Աստծու ճանապարհը ճշմարտությամբ ես ուսուցանում. որևէ մեկին հաճոյանալու հոգ չես անում և մարդկանց միջև խտրականություն չես դնում։


«Ոչ ամեն ոք, որ ինձ ասում է՝ “Տե՜ր, Տե՜ր”, երկնքի արքայություն կմտնի, այլ ով կատարում է կամքը իմ Հոր, որ երկնքում է։


Նոոմինն ասաց. «Հե՛տ դարձեք, աղջիկնե՛րս, ինչո՞ւ գաք ինձ հետ, մի՞թե դարձյալ որդիներ կունենամ իմ որովայնում, որ ձեզ համար ամուսին լինեն։


Եվ Հուդան ասաց իր հարսին՝ Թամարին. «Այրի՛ մնա քո հոր տանը, մինչև որ իմ որդի Սելովմը մեծանա»։ Հուդան վախենում էր, որ նա էլ կմեռնի իր եղբայրների պես։ Թամարը գնաց ու մնաց իր հոր տանը։


Այդ ժամանակ Հուդան ասաց Օնանին. «Մտի՛ր քո եղբոր կնոջ մոտ, ամուսնացի՛ր նրա հետ և քո եղբորը ժառա՛նգ հասցրու»։


Այս գիշեր այստե՛ղ գիշերիր, իսկ առավոտյան այն ազգականը եթե տեր կանգնի քեզ, լավ է, իսկ եթե չկամենա քեզ տեր կանգնել, կենդանի է Տերը, ե՛ս քեզ տեր կկանգնեմ։ Պառկի՛ր այստեղ մինչև առավոտ»։


Բոոսն ասաց. «Նոոմինից ագարակն առնելուդ օրը մովաբացի Հռութին՝ հանգուցյալի կնոջն էլ կնության պիտի առնես, որ վերակենդանացնես մեռածի անունն իր կալվածքում»։


Մեզ մոտ յոթ եղբայրներ կային։ Առաջինն ամուսնացավ, ապա մեռավ, և որովհետև սերունդ չուներ, կնոջն իր եղբորը թողեց։


Արդ, հարության ժամանակ նրանցից ո՞ւմ կինը կլինի, որովհետև յոթն էլ նրան կին առան»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ