Եթե ողջակեզի համար նրա ընծան արջառներից է, արու և առանց արատի թող լինի։ Այն թող բերի Վկայության խորանի դռան մոտ, որպեսզի ընդունվի Տիրոջ առջև քավության համար։
ՂԵՎՏԱԿԱՆ 16:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա թող վերցնի երկու այծերը, դրանք կանգնեցնի Տիրոջ առաջ՝ Վկայության խորանի դռանը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ վերցնի երկու նոխազները և դրանք կանգնեցնի Տիրոջ առաջ, ժողովի վրանի մուտքի մոտ։ |
Եթե ողջակեզի համար նրա ընծան արջառներից է, արու և առանց արատի թող լինի։ Այն թող բերի Վկայության խորանի դռան մոտ, որպեսզի ընդունվի Տիրոջ առջև քավության համար։
Ահարոնը երկու այծերի համար թող վիճակ գցի. մեկը՝ Տիրոջ համար, մյուսը՝ արձակելու [𝕸 Ազազել] համար։
Նա արջառը թող բերի Վկայության խորանի դռան մոտ՝ Տիրոջ առջև, իր ձեռքը Տիրոջ առջև թող դնի նրա գլխին, և արջառը թող մորթեն Տիրոջ առջև։
Այդ դեպքից հետո Հիսուսն սկսեց հայտնել աշակերտներին, որ ինքը պետք է Երուսաղեմ գնա, բազում չարչարանքներ կրի, անարգվի քահանայապետներից, դպիրներից ու ժողովրդի ծերերից, սպանվի և երրորդ օրը հարություն առնի։
Աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, Աստծու ողորմությամբ, որ ձեր մարմինները որպես կենդանի, սուրբ, աստվածահաճո զոհ պատրաստեք. դա է ձեր հոգևոր պաշտամունքը։