Այսպես է ասում Տերը՝ Աստված. «Առաջին ամսին՝ ամսվա առաջին օրը, նախրից առանց արատի մի զվարակ կառնեք՝ սրբարանը սրբագործելու համար։
ՂԵՎՏԱԿԱՆ 16:33 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ սրբագործի սրբարանը, Վկայության խորանն ու զոհասեղանը, քավություն անի քահանաներին և ամբողջ ժողովրդին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ և քավություն կանի ամենասուրբ տեղի համար, ժողովի վրանի և զոհասեղանի համար քավություն կանի, քահանաների և ամբողջ ժողովրդի համար քավություն կանի։ |
Այսպես է ասում Տերը՝ Աստված. «Առաջին ամսին՝ ամսվա առաջին օրը, նախրից առանց արատի մի զվարակ կառնեք՝ սրբարանը սրբագործելու համար։
Ապա Ահարոնը թող մատուցի իր մեղքի զոհի համար ընտրված զվարակը և թող քավություն տա իր և իր ընտանիքի մեղքերին։ Նա իր մեղքերի քավության համար թող մորթի զվարակը։
Նա այդ կերպ սրբարանը թող մաքրի Իսրայելի որդիների պղծություններից, նրանց կատարած անիրավություններից և նրանց բոլոր մեղքերից։ Նույն կերպ թող վարվի Վկայության խորանի հետ, որ կանգնեցված է բանակատեղիում՝ նրանց անմաքրություններով շրջապատված։
Նա սուրբ վայրում իր մարմինը թող լվա ջրով, հագնի իր պատմուճանը և դուրս գալով զոհաբերի իր ողջակեզն ու ժողովրդի ողջակեզը, որով նա քաված պիտի լինի իր, իր ընտանիքի և ժողովրդի, ինչպես նաև քահանաների գործած մեղքերը։
Այդ օրն առտնին ոչ մի գործ չանեք, քանզի դա Քավության օր է ձեզ համար, որպեսզի դուք ձեր մեղքերը քավեք Տիրոջ՝ ձեր Աստծու առաջ։