Դրանցով մի՛ պղծվեք։ Նա, ով դիպչի նրանց սատկած մարմիններին, մինչև երեկո թող անմաքուր համարվի։
ՂԵՎՏԱԿԱՆ 16:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դրանք այրողը այնուհետև պետք է լվանա իր հագուստները, իր մարմինը լվա ջրով և ապա մտնի բանակատեղի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դրանք այրողը պետք է լվանա իր զգեստները, իր մարմինը ջրով լվանա և ապա մտնի բանակատեղի։ |
Դրանցով մի՛ պղծվեք։ Նա, ով դիպչի նրանց սատկած մարմիններին, մինչև երեկո թող անմաքուր համարվի։
Նրանց սատկած մարմինները վերցնողը պետք է իր հագուստները լվանա և մինչև երեկո անմաքուր համարվի։
Այդ սատկած մարմինները վերցնողը պետք է լվանա իր հագուստները և մինչև երեկո անմաքուր համարվի։
Նրա անկողնուն դիպչողը պետք է լվանա իր հագուստները և լողանա ջրով։ Նա անմաքուր է մինչև երեկո։
Արձակման այծին առաջնորդողը վերադառնալով թող լվանա իր հագուստները, իր մարմինը լվա ջրով և ապա մտնի բանակատեղի։
Երինջի մոխիրը հավաքողը թող լվանա իր մարմինն ու հագուստները և անմաքուր համարվի մինչև երեկո։ Եվ այս հավիտենական օրենք թող լինի թե՛ Իսրայելի որդիների և թե՛ նրանց հարած եկվորների համար»։
Ապա քահանան թող լվանա իր հագուստները, մարմինը լվանա ջրով և հետո միայն մտնի բանակ։ Քահանան մինչև երեկո անմաքուր թող համարվի։
Երինջն այրողը նույնպես թող լվանա իր հագուստները, մարմինը լվանա ջրով և անմաքուր համարվի մինչև երեկո։
Նրանց սրբագործի՛ր այսպես. նրանց վրա մաքրագործման ջո՛ւր ցանիր, ապա թող ածիլեն իրենց ամբողջ մարմինը, լվանան իրենց զգեստները և մաքրվեն։
Հիսուսը նրան ասաց. «Լվացվածին ուրիշ բան պետք չէ, պետք է միայն ոտքերը լվանալ, քանի որ ամբողջությամբ մաքուր է. և դուք մաքուր եք, բայց ոչ բոլորդ»։