Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՂԵՎՏԱԿԱՆ 16:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

26 Արձակման այծին առաջնորդողը վերադառնալով թող լվանա իր հագուստները, իր մարմինը լվա ջրով և ապա մտնի բանակատեղի։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

26 Նոխազն ազատ արձակելու համար տանող մարդը լվանա իր զգեստները, իր մարմինը ջրով լվանա և ապա մտնի բանակատեղի։

Տես գլուխը Պատճենել




ՂԵՎՏԱԿԱՆ 16:26
19 Խաչաձեւ Հղումներ  

Դրանցով մի՛ պղծվեք։ Նա, ով դիպչի նրանց սատկած մարմիններին, մինչև երեկո թող անմաքուր համարվի։


Նրանց սատկած մարմինները վերցնողը պետք է իր հագուստները լվանա և մինչև երեկո անմաքուր համարվի։


Բոլոր կենդանիները, որոնք քայլում են ետևի թաթերով, անմաքուր են։ Ով դիպչի նրանց սատկած մարմիններին, մինչև երեկո թող անմաքուր համարվի։


Նրանց սատկած մարմինները վերցնողը պետք է իր հագուստները լվանա և մինչև երեկո անմաքուր համարվի։ Այդ ամենը թող ձեզ համար անմաքուր լինեն։


Երկրի վրա սողացող այս սողուններն անմաքուր են, և նա, ով դիպչի նրանց սատկած մարմիններին, մինչև երեկո թող անմաքուր համարվի։


Եվ այն ամենը, ինչի մեջ ընկնի նրանց սատկած մարմինը, անմաքուր կլինի։ Փայտե անոթ կամ հանդերձանք կամ կաշվեղեն կամ քուրձ. այդ ամենը պիտի լվացվի ջրով և մինչև երեկո անմաքուր համարվի և ապա միայն մաքուր համարվի։


Եթե ձեր ուտելու կենդանիներից մեկը սատկի, նա, ով դիպչի նրանց սատկած մարմիններին, մինչև երեկո թող անմաքուր համարվի։


Այդ սատկած մարմինները վերցնողը պետք է լվանա իր հագուստները և մինչև երեկո անմաքուր համարվի։


Մաքրվածը թող լվանա իր հագուստները, ածիլի իր բոլոր մազերը, լողանա ջրով և մաքուր համարվի։ Ապա նա թող մտնի բանակատեղի, բայց իր տնից դուրս ապրի յոթ օր։


Ով որ դիպչի նրան, թող անմաքուր համարվի։ Նա պետք է լվանա իր հագուստները և իր մարմինը լվա ջրով։ Նա անմաքուր է մինչև երեկո։


որի վրա ընկել էր արձակելու վիճակը։ Թող կենդանի կանգնեցնի Տիրոջ առջև, որպեսզի նրանով քավություն անի՝ առաքելով նրան արձակման ու բաց թողնելով դեպի անապատ։ Եվ թող այծն իր հետ նրանց անօրենություններն անապատ տանի։


Մեղքերի քավության համար զոհաբերվող կենդանիների ճարպը թող դնի զոհասեղանին։


Դրանք այրողը այնուհետև պետք է լվանա իր հագուստները, իր մարմինը լվա ջրով և ապա մտնի բանակատեղի։


Ահարոնը երկու այծերի համար թող վիճակ գցի. մեկը՝ Տիրոջ համար, մյուսը՝ արձակելու [𝕸 Ազազել] համար։


Դա ձեզ համար հավիտենական օրենք թող լինի։ Սրսկման ջուրը սրսկողը պետք է լվանա իր հագուստները։ Ով մերձենում է սրսկման ջրին, մինչև երեկո անմաքուր թող համարվի։


քանզի Օրենքը կատարյալ ոչինչ չարեց,- և նրա տեղ մտավ լավագույն մի հույս, որով մոտենում ենք Աստծուն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ