Ժայռից ավելի բարձրացրեց ինձ. Այժմ էլ գլո՛ւխն իմ բարձրացրու թշնամիներիս վրա։ Պիտի շրջեմ և օրհնության պատարագ մատուցեմ Նրա խորանում, Օրհնություն և սաղմոս պիտի ասեմ Տիրոջը։
ՂԵՎՏԱԿԱՆ 15:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրա անկողնուն դիպչողը պետք է լվանա իր հագուստները և լողանա ջրով։ Նա անմաքուր է մինչև երեկո։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրա անկողնուն դիպչող մարդը պետք է լվանա իր հագուստները, ինքն էլ լվացվի ջրով և անմաքուր կլինի մինչև երեկո։ |
Ժայռից ավելի բարձրացրեց ինձ. Այժմ էլ գլո՛ւխն իմ բարձրացրու թշնամիներիս վրա։ Պիտի շրջեմ և օրհնության պատարագ մատուցեմ Նրա խորանում, Օրհնություն և սաղմոս պիտի ասեմ Տիրոջը։
Դրա համար Աստված կկործանի նրան իսպառ, Կխլի և կհանի նրան իր բնակավայրից Եվ նրա արմատները՝ կենդանի երկրից։
Եվ Տերն ասաց Մովսեսին. «Իջի՛ր, վկայի՛ր ժողովրդին և մաքրի՛ր նրանց այսօր և վաղը, և թող լվանան իրենց զգեստները։
Լվացվե՛ք, մաքրվե՛ք, իմ աչքի առաջ ձեր չար արարքները թոթափե՛ք ձեզնից, վե՛րջ տվեք ձեր չարագործություններին։
Բայց դա հասել է Զորությունների Տիրոջ ականջին։ «Եվ ձեր այդ մեղքերին մինչև ձեր մահը թողություն չի տրվելու»,- ասում է Զորությունների Տերը։
Ձեզ վրա սուրբ ջուր եմ ցողելու, և դուք մաքրվելու եք ձեր բոլոր պղծություններից. ձեր բոլոր կուռքերից մաքրելու եմ ձեզ։
Ձեզ ազատելու եմ ձեր բոլոր պղծություններից։ Դիմելու եմ ցորենին ու բազմացնելու եմ այն և ձեզ վրա սով չեմ բերելու։
Դրանցով մի՛ պղծվեք։ Նա, ով դիպչի նրանց սատկած մարմիններին, մինչև երեկո թող անմաքուր համարվի։
Նրանց սատկած մարմինները վերցնողը պետք է իր հագուստները լվանա և մինչև երեկո անմաքուր համարվի։
Նրանց սատկած մարմինները վերցնողը պետք է իր հագուստները լվանա և մինչև երեկո անմաքուր համարվի։ Այդ ամենը թող ձեզ համար անմաքուր լինեն։
Եվ այն ամենը, ինչի մեջ ընկնի նրանց սատկած մարմինը, անմաքուր կլինի։ Փայտե անոթ կամ հանդերձանք կամ կաշվեղեն կամ քուրձ. այդ ամենը պիտի լվացվի ջրով և մինչև երեկո անմաքուր համարվի և ապա միայն մաքուր համարվի։
Քահանան յոթերորդ օրը վերքը թող զննի և տեսնելով, որ սափրելուց հետո վերքը մաշկի վրա չի տարածվել, և գոնջացած մասն ավելի խորը չէ, քան մաշկը, նրան մաքուր թող համարի, և իր զգեստները լվանալով՝ մաքուր թող համարվի։
Քահանան յոթերորդ օրը պետք է մի անգամ ևս զննի, և եթե վերքը մուգ լինի և մաշկի վրա այլ գույնի չի փոխվել, նրան պետք է մաքուր համարի, որովհետև դա անվնաս նշան է։ Նա թող լվանա իր զգեստները և մաքուր համարվի։
Երբ մի կին ընդունի տղամարդու սերմը, երկուսն էլ պետք է լվացվեն ջրով։ Նրանք անմաքուր են մինչև երեկո։
Ամեն անկողին, որի մեջ սերմի ծորում ունեցողը քնի, անմաքուր թող համարվի. այն ամենը, որի վրա նստի, թող անմաքուր համարվի։
Ով որ նստի սերմի ծորում ունեցողի նստած առարկայի վրա, պետք է լվանա իր հագուստները և լողանա ջրով։ Նա անմաքուր է մինչև երեկո։
Արձակման այծին առաջնորդողը վերադառնալով թող լվանա իր հագուստները, իր մարմինը լվա ջրով և ապա մտնի բանակատեղի։
Դրանք այրողը այնուհետև պետք է լվանա իր հագուստները, իր մարմինը լվա ջրով և ապա մտնի բանակատեղի։
Ով մեռելոտի կամ գազանից հոշոտված կենդանու միս ուտի, լինի նա տեղաբնակ թե եկվոր, պետք է լվանա իր հագուստները, լվա իր մարմինը։ Նա անմաքուր թող լինի մինչև երեկո և ապա մաքուր համարվի։
Երինջի մոխիրը հավաքողը թող լվանա իր մարմինն ու հագուստները և անմաքուր համարվի մինչև երեկո։ Եվ այս հավիտենական օրենք թող լինի թե՛ Իսրայելի որդիների և թե՛ նրանց հարած եկվորների համար»։
Ինչի էլ որ դիպչի անմաքուրը, մինչև երեկո դա անմաքուր թող համարվի, իսկ ով դիպչի անմաքուր մարդուն, նա էլ մինչև երեկո անմաքուր թող համարվի»։
մոտենանք ճշմարիտ սրտով, հավատի լիությամբ՝ սրտներս մաքրած չար խղճմտանքից և մեր մարմինը լվացած մաքուր ջրով։
որչա՜փ ևս առավել արյունը Քրիստոսի, որ հավիտենական Հոգու միջոցով ինքն իրեն որպես անարատ պատարագ մատուցեց Աստծուն, կմաքրի ձեր խիղճը մահացու գործերից, որպեսզի ծառայեք կենդանի Աստծուն։
այլապես նա բազում անգամ պետք է չարչարվեր աշխարհի սկզբից ի վեր։ Բայց այժմ՝ դարերի վախճանին, նա մեկ անգամ հայտնվեց՝ իր անձի պատարագումով մեղքը ջնջելու համար։
Մոտեցե՛ք Աստծուն, և նա կմերձենա ձեզ։ Մեղավորնե՛ր, մաքրե՛ք ձեր ձեռքերը, թերահավատնե՛ր, ուղղե՛ք ձեր սրտերը.
Ես նրան պատասխանեցի. «Տե՛ր, դու գիտես»։ Եվ նա ինձ ասաց. «Սրանք նրանք են, որ գալիս են մեծ նեղություններից և իրենց հագուստները լվացին ու սպիտակեցրին Գառան արյունով։
Այդ օրը Սավուղը ոչինչ չասաց, որովհետև մտածեց, թե նրան մի բան է պատահել, երևի մաքուր չէ կամ չի մաքրվել։