քահանան թող հրաման տա, որ մաքրվողի համար բերեն կենդանի, մաքուր երկու թռչուն, եղևնու փայտ, կարմիր մանվածք և ծոթրին։
ՂԵՎՏԱԿԱՆ 14:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քահանայի հրամանով թռչուններից մեկը թող մորթեն աղբյուրի ջրով լցված խեցե անոթի մեջ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քահանան հրամայի, որ թռչուններից մեկը մորթեն կավե ամանի մեջ, աղբյուրից լցված ջրի վրա։ |
քահանան թող հրաման տա, որ մաքրվողի համար բերեն կենդանի, մաքուր երկու թռչուն, եղևնու փայտ, կարմիր մանվածք և ծոթրին։
Ապա քահանան թող վերցնի կենդանի մնացած թռչունը, եղևնու փայտը, կարմիր մանվածքն ու ծոթրինը և դրանք, ինչպես նաև կենդանի մնացած թռչունը, թող թաթախի ջրի վրա մորթված թռչունի արյան մեջ։
խեցե ամանով աղբյուրից հոսող մաքուր ջուր վերցնի և Վկայության խորանի հատակի հողից վերցնելով՝ լցնի ջրի մեջ։
Թեև նա խաչվեց մեր տկարության պատճառով, բայց կենդանի է Աստծու զորությամբ։ Մենք էլ, թեև տկարանում ենք նրա համար, բայց կենդանի կլինենք նրա հետ Աստծու զորությամբ։
Արդ, այս գանձն ունենք կավե ամանների մեջ, որպեսզի երևա, որ այս անսահման զորությունն Աստծուց է և ոչ թե մեզնից։
Արդարև, գիտենք՝ եթե մեր այս հողեղեն տունը, որ մեր մարմինն է, քայքայվի, Աստծուց շինված անձեռակերտ հավիտենական տուն ունենք երկնքում։
Արդ, որովհետև զավակները հաղորդակից եղան արյան և մարմնին, ինքն էլ մարդկային բնությամբ մասնակից եղավ նրանց, որպեսզի իր մահով կործանի նրան, որ մահվան իշխանություն ուներ, այսինքն՝ սատանային,