Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՂԵՎՏԱԿԱՆ 14:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

4 քահանան թող հրաման տա, որ մաքրվողի համար բերեն կենդանի, մաքուր երկու թռչուն, եղևնու փայտ, կարմիր մանվածք և ծոթրին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

4 այն ժամանակ քահանան պետք է հրամայի, որ մաքրվող մարդու համար առնեն երկու կենդանի մաքուր թռչուն, եղևնու փայտ, կրկնակի կարմիր և զոպա։

Տես գլուխը Պատճենել




ՂԵՎՏԱԿԱՆ 14:4
11 Խաչաձեւ Հղումներ  

Քահանան թող վերցնի եղևնու փայտ, զոպա ու կարմիր թել և նետի երինջի այրվածքի մեջ։


Երբ բոլոր պատվիրանները Մովսեսի կողմից ծանուցվեցին ժողովրդին, նա, վերցնելով ցուլերի և նոխազների արյունը ջրի, կարմիր բրդի ու զոպայի հետ, ցանեց հենց Օրենքի գրքի և ամբողջ ժողովրդի վրա


Ապա քահանան թող վերցնի կենդանի մնացած թռչունը, եղևնու փայտը, կարմիր մանվածքն ու ծոթրինը և դրանք, ինչպես նաև կենդանի մնացած թռչունը, թող թաթախի ջրի վրա մորթված թռչունի արյան մեջ։


Դրա համար Աստված կկործանի նրան իսպառ, Կխլի և կհանի նրան իր բնակավայրից Եվ նրա արմատները՝ կենդանի երկրից։


Վերցրե՛ք մի մշտիկ, դռան մոտ այն թաթախե՛ք արյան մեջ և դրանով նշա՛ն արեք դռան երկու սյուներին ու բարավորին։ Բայց ձեզնից ոչ ոք մինչև առավոտ իր տան դռնից թող դուրս չգա։


Մաքուր մի մարդ թող վերցնի զոպան և այն սուրբ ջրի մեջ թաթախելով՝ ցանի տան, կահկարասու, ամանների, այնտեղ գտնվող մարդկանց վրա, ինչպես նաև մարդու ոսկորին, սպանված կամ մեռած մարդու դիակին կամ գերեզմանին ձեռք տված մարդու վրա։


Եթե նա ի վիճակի չէ իբրև ողջակեզի զոհ գառ բերելու, թող երկու տատրակ կամ աղավնու երկու ձագ բերի՝ մեկը ողջակեզի, իսկ մյուսը՝ մեղքերի քավության համար։ Քահանան թող քավություն տա նրան, և նա թող մաքրված համարվի”»։


Իսկ եթե կարողություն չունի ոչխարի, իր գործած մեղքերի համար երկու տատրակ կամ աղավնիների երկու ձագ թող մատուցի. մեկը՝ մեղքի համար, մյուսը՝ որպես ողջակեզ։


Իսկ եթե Տիրոջը մատուցվող ողջակեզի ընծան թռչուն է, տատրակ կամ աղավնի թող լինի ընծան։


Քահանայի հրամանով թռչուններից մեկը թող մորթեն աղբյուրի ջրով լցված խեցե անոթի մեջ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ