Նրանք կործանեցին Բահաղի արձանները, քանդեցին Բահաղի մեհյանը և այն արտաքնոց դարձրին, ինչպես որ է մինչև այսօր։
ՂԵՎՏԱԿԱՆ 14:45 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Պետք է քանդել տունը և նրա փայտերը, նրա քարերն ու տան ամբողջ հողը պետք է հանել քաղաքից դուրս՝ մի անմաքուր տեղ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տունը պետք է քանդվի, և նրա քարերն ու փայտերը, տան ամբողջ հողը տարվի քաղաքից դուրս՝ մի անմաքուր տեղ։ |
Նրանք կործանեցին Բահաղի արձանները, քանդեցին Բահաղի մեհյանը և այն արտաքնոց դարձրին, ինչպես որ է մինչև այսօր։
Նա վերացրեց պաշտամունքի վայրերը, խորտակեց քարե սյուները, ջարդուփշուր արեց փայտե սյուները, Մովսեսի շինած պղնձե օձը, քանի որ մինչև այդ օրը Իսրայելի որդիները զոհ էին մատուցում նրան և այն կոչում էին Նեեսթան [Օձի պղնձե կուռք]։
կրակի մատնեց Տիրոջ տունը և արքունի ապարանքները, քաղաքի բոլոր տներն ու բոլոր մեծամեծ պալատները հրով այրեց,
Դրանցից դարձյալ կվերցնես և կրակի մեջ կգցես, կայրես դրանք կրակով, և այնտեղից կրակ դուրս կգա։ Ու Իսրայելի ամբողջ տանը կասես.
Թագավորը, երբ լսեց, բարկացավ և իր զորքն ուղարկեց, կոտորեց ոճրագործներին և այրեց նրանց քաղաքը։
Հիսուսը դիմեց նրանց և ասաց. «Տեսնո՞ւմ եք այդ ամենը. ճշմարիտ եմ ասում ձեզ, այդտեղ քարը քարի վրա չպիտի մնա, որ չքանդված չլինի»։
Իսկ գավիթը, որ տաճարից դուրս է, թո՛ղ այն և մի՛ չափիր, քանի որ այն տրվել է հեթանոսներին։ Նրանք քառասուներկու ամիս սուրբ քաղաքը ոտքի կոխան պիտի դարձնեն։