ՂԵՎՏԱԿԱՆ 14:40 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ հրաման թող տա, որ քանդեն-հանեն այն քարերը, որոնց վրա ախտ կա։ Թող այդ քարերը հանեն քաղաքից դուրս՝ մի անմաքուր տեղ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ ապա թող հրամայի, որ քանդեն-հանեն ախտ ունեցող քարերը և դրանք գցեն քաղաքից դուրս՝ մի անմաքուր տեղ։ |
Ժանտին ատյանից հանի՛ր, և հակառակությունը դուրս կգա նրա հետ, քանզի երբ նստում է ատյանում, անարգում է բոլորին։
Քահանան յոթերորդ օրը նորից թող գա և զննի տունը։ Եթե տեսնի, որ ախտը տարածված է տան պատերին,
Քահանաների ընտանիքների բոլոր արու անդամները թող ուտեն դրանից։ Այս թող լինի Տիրոջը մատուցվելիք նվիրաբերության հավիտենական կարգը ձեր սերունդների մեջ։ Ով որ դիպչի դրանց, կսրբանա»։
Իսկ եթե նրանց էլ չլսի, ասա՛ եկեղեցու ժողովին։ Եթե եկեղեցուն էլ չլսի, թող քեզ համար լինի որպես հեթանոս և մաքսավոր։
Ամեն ճյուղ, որ վրաս է և պտուղ չի տալիս, նա կտրում է այն. և այն ամենը, որ պտուղ է տալիս, էտում է, որպեսզի առավել ևս պտղաբեր լինի։
Իսկ նրանց, ովքեր եկեղեցու անդամ չեն, Աստված է դատելու. «Վերացրե՛ք չարիքը ձեր միջից» (հմմտ. Բ Օր. 22.21)։
Գիտեմ քո գործերը, քո աշխատանքները, քո համբերությունը և որ չես կարող տանել չարերին. փորձեցիր նրանց, որ իրենց մասին ասում են, թե առաքյալներ են, բայց չեն, և սուտ հանեցիր նրանց։
Բայց շատ բան ունեմ ասելու քո դեմ. այն, որ հանդուրժեցիր Հեզաբելին՝ այդ կնոջը, որ իրեն մարգարե է անվանում և մոլորություն ուսուցանում իմ ծառաներին, որ պոռնկանան և կուռքերին զոհվածի միս ուտեն։
Բայց դուրս պիտի նետվեն շներն ու կախարդները, մարդասպաններն ու կռապաշտները և բոլորը, որ սիրում են սուտն ու կեղծիքը։