ՂԵՎՏԱԿԱՆ 13:59 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ահա այս թող լինի բրդե, քաթանե հագուստի, գործվածքի կամ կարվածքի և ամեն տեսակ կաշվե առարկայի վրա երևացող բորոտության բծի մաքուր կամ անմաքուր համարվելու մասին օրենքը»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այս է բրդե կամ կտավե զգեստի վրա, հենքի կամ թևքի մեջ և կամ կաշվից շինված ամեն տեսակ բանի վրա երևացող բորոտության ախտի օրենքը՝ դա մաքուր կամ անմաքուր հայտարարելու համար»։ |
լինի գործվածք թե կարվածք, լինի քաթանից թե բրդից գործված, կաշվի վրա կամ մշակված կաշվից պատրաստված իրի վրա,
Հագուստ, գործվածք կամ կարվածք կամ ամեն տեսակ կաշվե առարկա, որի վրայից բիծը լվացվելուց հետո կանհայտանա, թող մի անգամ ևս լվացվի, ապա մաքուր համարվի։
Իսրայելի որդիներին խստորեն զգուշացրե՛ք իրենց անմաքրություններից, որպեսզի իրենց մեջ գտնվող իմ խորանը չպղծեն ու իրենց այդ անմաքրության պատճառով չմեռնեն։
Սրանք են այն պատվիրանները, օրենքներն ու դատաստանները, որ Տերը Մովաբի արևմտյան մասում՝ Հորդանանի եզերքին, Երիքովի դիմաց, տվեց Մովսեսի միջոցով։