Անօրեններն արտաքսվեցին Սիոնից. դողն է բռնել ամբարիշտներին։ Եվ արդ, ո՞վ պիտի պատմի ձեզ, որ կրակը բորբոքվել է, կամ ո՞վ պիտի հայտնի ձեզ հավիտենական կայանի մասին։
ՂԵՎՏԱԿԱՆ 13:57 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եթե բիծը նորից երևա հագուստի, գործվածքի կամ կարվածքի, կամ ամեն տեսակ կաշվե առարկայի վրա, դա բորբոքված բորոտություն է. ախտով վարակվածը կրակով թող այրվի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եթե ախտը դարձյալ երևա այդ հագուստի վրա կամ հենքի կամ թևքի մեջ և կամ կաշվից շինված ամեն տեսակ բանի վրա, դա տարածված բորոտություն է. իր վրա ախտ ունեցող բանը պետք է կրակով այրես։ |
Անօրեններն արտաքսվեցին Սիոնից. դողն է բռնել ամբարիշտներին։ Եվ արդ, ո՞վ պիտի պատմի ձեզ, որ կրակը բորբոքվել է, կամ ո՞վ պիտի հայտնի ձեզ հավիտենական կայանի մասին։
լինի գործվածք թե կարվածք, լինի քաթանից թե բրդից գործված, կաշվի վրա կամ մշակված կաշվից պատրաստված իրի վրա,
Իսկ եթե քահանան տեսնի, որ բիծը լվացվելուց հետո թխագույն է դարձել, ապա այդ մասը թող կտրի-անջատի հագուստից, կաշվե առարկայից, գործվածքից և կարվածքից։
Հագուստ, գործվածք կամ կարվածք կամ ամեն տեսակ կաշվե առարկա, որի վրայից բիծը լվացվելուց հետո կանհայտանա, թող մի անգամ ևս լվացվի, ապա մաքուր համարվի։
Թագավորը, երբ լսեց, բարկացավ և իր զորքն ուղարկեց, կոտորեց ոճրագործներին և այրեց նրանց քաղաքը։
Այդ ժամանակ նա կասի նաև նրանց, որ իր ձախ կողմում են. “Հեռացե՛ք ինձնից, անիծյալնե՛ր, դեպի հավիտենական կրակը, որ պատրաստված է սատանայի ու նրա արբանյակների համար,
Նրա քամհարն իր ձեռքում է. կմաքրի իր կալը, ցորենը կհավաքի իր շտեմարանների մեջ, իսկ հարդը կայրի անշեջ կրակով»։
Զգուշացի՛ր բորոտությունից, հետամո՛ւտ եղիր, որ կատարես բոլոր այն օրենքները, որ քեզ կհաղորդեն ղևտացի քահանաները, ինչպես որ ես եմ պատվիրել ձեզ, որ զգույշ լինեք։
Եվ այնտեղ մտած չի լինի ոչ մի չարակամ, պիղծ և ստախոս մարդ, այլ պիտի մտնեն միայն նրանք, որոնց անունները գրված կլինեն Գառան Կյանքի գրքում։
Իսկ ծույլերի ու անհավատների, ոճրագործների և պոռնիկների, կախարդների ու կռապաշտների, հմայողներին և բոլոր ստախոս ամբարիշտների բաժինը ծծմբով ու հրով այրվող լճի մեջ է, որ երկրորդ մահն է»։