ՂԵՎՏԱԿԱՆ 13:44 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ նա բորոտ է, անմաքուր է։ Քահանան անմաքուր պետք է համարի նրան, քանի որ վերքը նրա գլխի վրա է։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ այդ մարդը բորոտ է, անմաքուր է։ Քահանան անպատճառ պետք է անմաքուր հայտարարի նրան. նրա ախտը նրա գլխի վրա է։ |
Ինչո՞ւ եք նոր վերքեր հասցնում՝ ավելացնելով անօրենությունները։ Ամեն գլուխ ցավի մեջ է, ամեն սիրտ՝ տրտմության։
Երբ քահանան զննի նրան և տեսնի, որ ճաղատացած մասի վերքի տեսքը սպիտակ է կամ կարմրավուն, նման մարմնի մաշկի վրայի բորոտության,
Եվ բորոտը, որի վրա վերք կա, պետք է պատռված զգեստներ կրի, գլուխը բաց լինի, բերանը՝ ծածկված, և նա անմաքուր պետք է համարվի։
Իսկ եթե քո աչքը չար է, քո ամբողջ մարմինը խավար կլինի։ Արդ, եթե քո մեջ եղած լույսը խավար է, ապա որքան առավել կլինի խավարը»։