Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Մատթեոս 6:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

23 Իսկ եթե քո աչքը չար է, քո ամբողջ մարմինը խավար կլինի։ Արդ, եթե քո մեջ եղած լույսը խավար է, ապա որքան առավել կլինի խավարը»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

23 Բայց եթե քո աչքը չար է, քո ամբողջ մարմինը խավար կլինի։ Արդ, եթե քո մեջ եղած լույսը խավար է, ապա խավարը որքա՜ն առավել կլինի։

Տես գլուխը Պատճենել




Մատթեոս 6:23
22 Խաչաձեւ Հղումներ  

Իսկ ով ատում է իր եղբորը, խավարի մեջ է շրջում և չգիտի, թե ո՛ւր է գնում, որովհետև խավարը կուրացրել է նրա աչքերը։


Մարմնի ճրագն աչքն է. եթե քո աչքը մաքուր է, քո ամբողջ մարմինը լուսավոր կլինի։


Իմ ժողովրդի իշխաններն ինձ չճանաչեցին, որովհետև նրանք ոչ թե խելացի, այլ անմիտ որդիներ են. չարություն գործելիս իմաստուն են, իսկ բարի բան անել չգիտեն։


Տեսել եմ մարդ, որ պարծեցել է իր իմաստնությամբ, բայց անմիտից ավելի հույս կա, քան նրանից։


Նրանց միտքը խավարել է, օտարացած են Աստծու կյանքից իրենց տգիտության պատճառով, որ նրանց մեջ է, իրենց սրտի կուրության հետևանքով։


Ոչ հոգևոր մարդը չի ընդունում այն, ինչ Աստծու Հոգունն է, որովհետև դա հիմարություն է իր համար, և չի կարող հասկանալ, որ այն հոգևոր կերպով է քննվում։


Իրենց իմաստուններ համարելով՝ հիմարացան։


որովհետև թեպետ մի ժամանակ խավար էիք, բայց հիմա լույս եք Տիրոջով. ապրե՛ք որպես լույսի որդիներ.


Եվ նա ասաց. «Ձեզ տրված է գիտենալ Աստծու արքայության խորհուրդները, իսկ ուրիշներին այն տրվում է առակներով, որպեսզի նայեն, բայց չտեսնեն, լսեն, բայց չհասկանան (Ես. 6.9)։


Չէ՞ որ օրենքը տվեց օգնության համար, որպեսզի ասեն, թե սրանք այն խոսքերը չեն, որոնց համար կարելի է կաշառք տալ»։


Մի՞թե իրավունք չունեմ ուզածիս պես գործածելու այն, ինչ իմն է։ Կամ թե նախանձո՞ւմ ես, որ ես առատաձեռն եմ”։


ագահություն, չարություն, նենգություն, գիջություն, չար նախանձ, հայհոյություն, ամբարտավանություն, անզգամություն։


Մարմնի ճրագը աչքն է. երբ աչքն առողջ է, ամբողջ մարմինը լուսավոր կլինի, իսկ երբ աչքը պղտոր է, մարմինն էլ խավար կլինի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ