Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՂԵՎՏԱԿԱՆ 13:36 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

և քահանան տեսնի, որ գոնջությունը տարածվել է մաշկի վրա, թող այլևս խարտյաշ մազերին չնայի, քանի որ հիվանդն անմաքուր է։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

քահանան թող զննի նրան։ Եթե գոնջությունը տարածվել է մաշկի վրա, այն ժամանակ քահանան դեղնավուն մազ չփնտրի. նա անմաքուր է։

Տես գլուխը



ՂԵՎՏԱԿԱՆ 13:36
4 Խաչաձեւ Հղումներ  

քահանան թող զննի այն, և եթե վերքն ավելի խորն է, քան մաշկը, և դրա վրայի մազը վերածվել է խարտյաշ աղվամազի, ապա քահանան նրան թող անմաքուր համարի, քանի որ այդ գոնջությունը գլխի բորոտություն է, կամ կզակի բորոտություն։


Բայց եթե սափրելուց հետո վերքը տարածվի մաշկի վրա,


Իսկ եթե գոնջությունը նույն տեղում մնա, և թուխ մազ բուսած լինի, ուրեմն գոնջությունը բուժվել է։ Քահանան թող մաքուր համարի նրան։


Քահանան յոթերորդ օրը նորից թող գա և զննի տունը։ Եթե տեսնի, որ ախտը տարածված է տան պատերին,