ՂԵՎՏԱԿԱՆ 11:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ինչպես նաև նապաստակը, որ թեև որոճում է, սակայն թաթը երկուսի չի բաժանված, այն թող ձեզ համար անմաքուր լինի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ ճագարը, որը թեև որոճում է, բայց կճղակաբաշխ չէ, նա ձեզ համար անմաքուր է. |
Կարող եք ուտել այն կենդանիները, որոնք թաթահերձ կճղակավորներ են, որոնց թաթերը երկուսի են բաժանված և որոճացողներ են։
Մի՛ կերեք այն կենդանիները, որոնք թեև որոճում են, սակայն թաթահերձ կճղակավոր չեն, ինչպես օրինակ ուղտը, որ թեև որոճում է, սակայն կճղակը երկուսի չի բաժանված, այն թող ձեզ համար անմաքուր լինի։
Նաև ճագարը, որ թեև որոճում է, սակայն թաթը երկուսի չի բաժանված, այն թող ձեզ համար անմաքուր լինի։
Իսկ ամեն ոք, ով լսում է իմ այս խոսքերը և չի գործադրում դրանք, կնմանվի հիմար մարդուն, որն իր տունը ավազի վրա կառուցեց։
Մի՛ կերեք այն կենդանիները, որոնք թեև որոճում են, բայց թաթը ճեղքված կամ կճղակաբաշխ չեն։ Ուղտը, նապաստակն ու ճագարը թեև որոճում են, բայց կճղակաբաշխ չեն. դրանք ձեզ համար թող անմաքուր լինեն։
Նրանք արտաքուստ աստվածապաշտ են, բայց ուրացել են աստվածապաշտության զորությունը։ Խորշի՛ր նրանցից։
Հայտարարում են, թե ճանաչում են Աստծուն, բայց իրենց գործերով ուրանում են նրան, որովհետև պիղծ են, անհնազանդ և որևէ բարի գործի անպիտան։