ՂԵՎՏԱԿԱՆ 11:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սրանցից կարող եք ուտել ջորյակը և նրա նմանները, խարագուլը և նրա նմանները, մորեխը և նրա նմանները, օձամարտը և նրա նմանները։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դրանցից սրանք կուտեք. մորեխը և այն, ինչ սրա տեսակից է, ջորյակը և այն, ինչ սրա տեսակից է, խարագուլը և այն, ինչ սրա տեսակից է, օձամարտը և այն, ինչ սրա տեսակից է։ |
բացի նրանցից, որոնք իրենց ոտքերի վրա սրունք ունեն և դրանցով կարողանում են ոստոստել երկրի վրա։
Հովհաննեսը հագնում էր ուղտի բրդից հագուստ և կաշվե գոտի՝ իր մեջքին։ Նրա կերակուրը մորեխ էր և վայրի մեղր։
Հովհաննեսն ուղտի բրդից պատրաստված հագուստ էր հագնում և մեջքին կաշվե գոտի կապում։ Նրա կերակուրը մորեխ էր և վայրի մեղր։
Մենք, որ զորավոր ենք, պարտավորություն ունենք տկարների տկարությունը տանելու և ոչ թե միայն ինքներս մեզ հաճելի լինելու։
Այս մասին մենք շատ խոսք ունենք ասելու, բայց դրանք դժվար է բացատրել, քանզի թուլամիտ եղաք հասկանալու մեջ։