ՂԵՎՏԱԿԱՆ 10:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ապա Մովսեսը կանչեց Միսադայիին և Եղիսափանին՝ Ահարոնի հորեղբայր Ոզիելի որդիներին, և ասաց նրանց. «Մոտեցե՛ք և ձեր եղբայրներին իրենց հագուստներով սրբարանի առջևից տարե՛ք բանակատեղիից դո՛ւրս»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մովսեսը կանչեց Ահարոնի հորեղբայր Ոզիելի որդիներին՝ Միսայելին և Եղիսափանին, և ասաց նրանց. «Մոտեցե՛ք, ձեր եղբայրներին սրբարանից հանե՛ք և բանակատեղիից դո՛ւրս տարեք»։ |
Եվ Մովսեսը, վերցնելով իր վրանը, խփեց բանակատեղիից դուրս՝ մեկուսի մի տեղում։ Եվ այն կոչվեց Վկայության խորան։ Ով ինչ հայցում էր Տիրոջից, գալիս էր բանակատեղիից դուրս գտնվող Վկայության խորանը։
Կահաթի որդիներն են Ամրամը, Իսահառը, Քեբրոնն ու Ոզիելը։ Կահաթն ապրեց հարյուր երեսուներեք տարի։
Երբ քաղաքի դարպասին մոտեցավ, ահա դուրս էր բերվում մի մեռել, միակ որդին իր մոր, որ այրի մի կին էր, և քաղաքից բազում ժողովուրդ նրա հետ էր։