«Լսե՛ք ինձ դուք, որ արդարության եք հետամուտ և փնտրում եք Տիրոջը, նայե՛ք այն հաստատուն վեմին, որից կերտվել եք, և այն հորի փոսին, որից հանվել եք։
Հռոմեացիներին 9:31 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ մինչդեռ Իսրայելը հետևում էր Օրենքի արդարությանը և Օրենքի արդարությանը չհասավ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մինչդեռ Իսրայելը, որ հետևում էր արդարությանը՝ օրենքը պահելով, արդարության չհասավ։ |
«Լսե՛ք ինձ դուք, որ արդարության եք հետամուտ և փնտրում եք Տիրոջը, նայե՛ք այն հաստատուն վեմին, որից կերտվել եք, և այն հորի փոսին, որից հանվել եք։
Իսկ Եսային համարձակվում է և ասում. «Ինձ գտան նրանք, ովքեր ինձ չէին փնտրում, հայտնվեցի նրանց, ովքեր ինձ չէին հարցնում» (Ես. 65.1)։
Ուրեմն ի՞նչ. ինչ որ Իսրայելը փնտրում էր, դրան չհասավ, բայց ընտրված մասը հասավ, իսկ մնացածը կուրացան,
Որովհետև նրա առաջ ոչ ոք Օրենքի գործերով չպիտի արդարացվի, քանի որ Օրենքի միջոցով է մեղքի ճանաչումը։
Իսկ արդ, Օրենքն Աստծու խոստումներին հակառա՞կ է. քա՛վ լիցի։ Որովհետև եթե տրված լիներ մի Օրենք, որ կարող լիներ կյանք տալու, ապա հաստատապես արդարությունն Օրենքից կլիներ։