Եկե՛ք և տեսե՛ք գործերն Աստծու, Թե որքան ահեղ են խորհրդով, Մարդկանց բոլոր որդիներից ավելի։
Հռոմեացիներին 9:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ որովհետև անհապաղ և կտրուկ մի խոստում է կատարվելու արդարությամբ. այդ խոստումը Տերն է անհապաղ կատարելու երկրի վրա» (Ես. 10.22-23)։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ որովհետև Տերն անհապաղ և վճռական մի բան է անելու երկրի վրա» (Ես. 10.22-23)։ |
Եկե՛ք և տեսե՛ք գործերն Աստծու, Թե որքան ահեղ են խորհրդով, Մարդկանց բոլոր որդիներից ավելի։
Եվ եթե Իսրայելի ժողովուրդը ծովի ավազի չափ էլ լինի, նրանից սակավաթիվ մնացորդ է մնալու։ Կործանումը վճռված է և պիտի կատարվի արդարությամբ,
Իսկ դուք մի՛ ցնծացեք, որ չամրանան ձեր կապանքները, քանի որ Տիրոջից՝ Զորությունների Տիրոջից, լսեցի այնպիսի հաստատուն ու կտրուկ բաներ, որ նա կատարելու է ողջ երկրի վրա։
որովհետև այդ ժամանակ այնպիսի մեծ նեղություն կլինի, որպիսին չի պատահել աշխարհի արարչագործության սկզբից մինչև այժմ և ոչ էլ կպատահի։
Քանզի սահմանել է մի օր, երբ աշխարհն արդարությամբ պիտի դատի այն մարդու ձեռքով, որի միջոցով որոշեց հավաստիք տալ ամենքին՝ նրան մեռելներից հարություն տալով։
Տեսա երկինքը բացված. և ահա մի սպիտակ ձի, որի հեծյալը կոչվում է Հավատարիմ և Ճշմարիտ։ Նա արդարությամբ է դատում ու պատերազմում։