Ուրախացի՛ր, Երուսաղե՛մ, և դուք բոլորդ, որ սիրում եք նրան, հավաքվե՛ք՝ տոնելու այնտեղ, խնդացե՛ք և ուրախացե՛ք միասին, որ սուգ եք մտել նրա համար։
Հռոմեացիներին 9:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ որ մեծ տրտմություն կա իմ մեջ և անհատնում ցավ՝ իմ սրտում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ որ տրտմությունս մեծ է, իսկ սրտիս ցավը՝ անհատնում։ |
Ուրախացի՛ր, Երուսաղե՛մ, և դուք բոլորդ, որ սիրում եք նրան, հավաքվե՛ք՝ տոնելու այնտեղ, խնդացե՛ք և ուրախացե՛ք միասին, որ սուգ եք մտել նրա համար։
Եվ եթե չլսեք նրան, ձեր հոգու խորքում լաց պիտի լինեք թշնամիների երեսից, արցունքը պիտի խեղդի ձեզ, ձեր աչքերից արտասուք պիտի թափվի, որովհետև կործանվեց Տիրոջ հոտը։
Ո՞վ կտար ինձ անապատում մի խղճուկ օթևան, որ ես թողնեի իմ ժողովրդին, հեռանայի նրանից, քանզի բոլորն էլ անխտիր շնացող են և արհամարողների բազմություն։
Ձե՛զ եմ ասում, ձե՛զ, ո՛վ անցորդներ, հե՛տ դարձեք, նայե՛ք ու տեսե՛ք՝ ինձ հասած ցավերի նման ցավեր եղե՞լ են արդյոք. Տերը ձայնը բարձրացրեց ինձ վրա և իր բարկության ու ցասման ժամին խոնարհեցրեց ինձ։
Տերը նրան ասաց. «Անցի՛ր Երուսաղեմ քաղաքի միջով ու նշա՛ն դիր այն մարդկանց ճակատին, որ հեծեծում ու հոգոց են հանում իրենց մեջ գործված անօրենությունների վրա»։
որովհետև շատերը, որոնց մասին շատ անգամ ասել եմ ձեզ և այժմ էլ լալով եմ ասում, ընթանում են որպես թշնամիներ Քրիստոսի խաչին։
Եվ իմ երկու վկաներին պիտի պատվիրեմ, որ քուրձ հագած մարգարեանան հազար երկու հարյուր վաթսուն օր շարունակ։
Սամուելը մինչև իր մահվան օրը այլևս չտեսավ Սավուղին, քանի որ Սամուելը Սավուղի համար սուգ էր անում։ Եվ Տերը զղջացել էր, որ Սավուղին թագավոր էր դարձրել Իսրայելի վրա։