Հռոմեացիներին 9:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Որովհետև քանի դեռ նրանք չէին ծնվել և քանի դեռ բարի կամ չար բան չէին գործել (որպեսզի Աստծու ծրագիրը հաստատվի ընտրության համաձայն՝ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև նրանք քանի դեռ չէին ծնվել և մի բարի կամ չար գործ չէին արել, որպեսզի համաձայն ընտրության՝ Աստծու ծրագիրը հաստատվի |
Այսպես է ասում Զորությունների Տերը. «Ինչպես ասացի, այնպես պիտի լինի, և ինչպես մտածել եմ, այնպես պիտի կատարվի.
Զորությունների Տերը մտածեց վերջ տալ ականավոր մարդկանց ողջ ամբարտավանությանը և երկրի երեսին անարգանքի ենթարկել բոլոր պատվավորներին։
ինչպես գրված է. «Քեզ բազում ազգերի հայր կարգեցի» (Ծնն. 17.5)։ Եվ սա Աստծու առաջ, որին հավատաց, որ կենդանացնում է մեռելներին և գոյության է կոչում չեղած բաները։
Նրանց թվում նաև մենք բոլորս մի ժամանակ ապրում էինք մեր մարմնի ցանկություններով և իրականացնում մարմնի ու մտքի կամքը, և իսկապես Աստծու բարկությանն արժանի մարդիկ էինք մյուսների պես։
հորդորում ու սփոփում էինք և աղաչում, որ դուք ապրեք Աստծուն արժանի կերպով, որ կանչեց ձեզ իր արքայությանը և փառքին։
նա, որ փրկեց մեզ և հրավիրեց սուրբ կոչմանը՝ ոչ ըստ մեր գործերի, այլ ըստ իր ծրագրի և այն շնորհի, որ տրվեց մեզ Քրիստոս Հիսուսի միջոցով հավիտենական ժամանակներից առաջ։
նա մեզ փրկեց ոչ թե մեր կատարած արդար գործերի համար, այլ իր ողորմության, վերստին ծննդյան ավազանի միջոցով և Սուրբ Հոգու նորոգությամբ,
Եվ բոլոր շնորհների Աստվածը, որ ձեզ կոչեց իր հավիտենական փառքին Քրիստոս Հիսուսի միջոցով, և որին մի փոքր ժամանակ չարչարակից պիտի լինեք, թող վերականգնի, զորացնի, հաստատահիմն դարձնի ձեզ։
Ուստի, եղբայրնե՛ր, առավե՛լ ջանացեք, որպեսզի բարի գործերով ձեր կոչումը և ընտրությունը հաստատ պահեք։ Այս բանն անելով՝ երբեք հանցանք չեք գործի,
Եվ պատերազմելու են Գառան դեմ, և Գառը նրանց հաղթելու է, քանի որ նա Տերն է տերերի և Թագավորը թագավորների. և ովքեր նրա հետ են, կանչվածներ են, ընտրյալներ ու հավատարիմներ»։