Եվ դու, Եզրա՛ս, որ Աստծու իմաստությունը քո ձեռքում ունես, դպիրներ և դատավորնե՛ր կարգիր, որպեսզի դատեն գետի այն կողմի ողջ ժողովրդին՝ բոլոր նրանց, որոնք գիտեն քո Աստծու օրենքը, իսկ չիմացողին ուսուցանե՛ք։
Հռոմեացիներին 7:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Թե չգիտե՞ք, եղբայրնե՛ր,- Օրենքին գիտակ մարդկանց եմ ասում,- որ Օրենքը տիրում է մարդուն այնքան ժամանակ, քանի դեռ նա ողջ է։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Կամ չգիտե՞ք, եղբայրնե՛ր, քանզի օրենքին գիտակ մարդկանց եմ ասում, որ օրենքը մարդու վրա իշխում է, քանի դեռ նա կենդանի է։ |
Եվ դու, Եզրա՛ս, որ Աստծու իմաստությունը քո ձեռքում ունես, դպիրներ և դատավորնե՛ր կարգիր, որպեսզի դատեն գետի այն կողմի ողջ ժողովրդին՝ բոլոր նրանց, որոնք գիտեն քո Աստծու օրենքը, իսկ չիմացողին ուսուցանե՛ք։
Չեմ ուզում, եղբայրնե՛ր, անտեղյակ լինեք, որ բազմիցս մտադրվեցի գալ ձեզ մոտ (և մինչև հիմա արգելքներ ունեցա), որպեսզի ձեր մեջ ևս վաստակ ունենամ, ինչպես ուրիշ ազգերի մեջ։
Բայց հիմա ազատված ենք Օրենքից, որովհետև մեռանք այն բանի հանդեպ, որի գերին էինք, որպեսզի ծառայենք Հոգու նորոգությամբ և ոչ թե գրի հնությամբ։