Հռոմեացիներին 5:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ համբերությունը՝ փորձառություն, փորձառությունը՝ հույս։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ համբերությունը՝ փորձառություն, փորձառությունը՝ հույս։ |
Իսկ այն, ինչ գրվեց, մեր ուսուցման համար գրվեց, որպեսզի համբերությամբ և Սուրբ Գրքի պարգևած մխիթարությամբ հույս ունենանք։
Բայց դուք ևս գիտեք նրա հավատարմությունը, որովհետև ինչպես զավակը հորը կծառայեր, այնպես էլ նա ինձ հետ Ավետարանին ծառայեց։
Երանելի է այն մարդը, որ համբերում է փորձության, որովհետև փորձության մեջ համբերատար լինելով՝ կստանա կյանքի պսակը, որ Տերը խոստացավ իրեն սիրողներին։
Եվ բոլոր շնորհների Աստվածը, որ ձեզ կոչեց իր հավիտենական փառքին Քրիստոս Հիսուսի միջոցով, և որին մի փոքր ժամանակ չարչարակից պիտի լինեք, թող վերականգնի, զորացնի, հաստատահիմն դարձնի ձեզ։