Հռոմեացիներին 4:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ և նաև հայր լինի թլփատվածների, նրանց համար, ովքեր ոչ թե սոսկ թլփատված են, այլ ընթանում են նույն հավատի հետքերով, որ մեր հայր Աբրահամը ցուցաբերեց անթլփատ վիճակում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ թլփատության հայր լինի ոչ միայն նրանց, ովքեր թլփատությունից են, այլ նրանց էլ, ովքեր այն հավատի հետքով են գնում, որ մեր հայր Աբրահամն անթլփատ ժամանակ ուներ։ |
Ինչպես լսեցինք, այնպես էլ տեսանք Զորությունների Տիրոջ քաղաքում՝ Մեր Աստծու քաղաքում։ Աստված նրա հիմքերը գցեց հավիտյան։ Հանգիստ
«Մարդո՛ւ որդի, Իսրայելի երկրի ավերակների բնակիչներն ասում են. “Աբրահամը մեկ հոգի էր ու երկիրը գրավեց, իսկ հիմա մենք շատ ենք, երկիրը մեզ է ժառանգություն տրվել, չժառանգե՞նք այն”։
և մի՛ փորձեք ինքներդ ձեզ ասել. «Մենք իբրև հայր ունենք Աբրահամին»։ Ասում եմ ձեզ, որ Աստված կարող է այս քարերից էլ Աբրահամի որդիներ դուրս բերել։
Եվ թլփատությունն ստացավ իբրև նշան, իբրև կնիք անթլփատ վիճակում ունեցած հավատի արդարության, որպեսզի նա հայր լինի բոլոր նրանց, ովքեր առանց թլփատված լինելու հավատում են, որպեսզի այդ նրանց նույնպես արդարություն համարվի,
Աբրահամին և նրա սերնդին աշխարհը ժառանգելու խոստումը եղավ ոչ թե Օրենքի, այլ հավատի արդարության միջոցով,
Աղաչեցի, որ Տիտոսը գա ձեզ մոտ, և հետն էլ ուղարկեցի այն մյուս եղբորը։ Մի՞թե Տիտոսը ձեզ շահագործեց։ Նույն ոգով չշարժվեցի՞նք, նույն հետքերով չքայլեցի՞նք։
որովհետև հենց այդ բանի համար կոչվեցիք, քանզի Քրիստոս էլ ձեզ համար մեռավ և ձեզ օրինակ թողեց, որ իր հետքերով գնաք։