Հուդայի մարդի՛կ և Երուսաղեմի բնակիչնե՛ր, ձեր Աստծո՛ւ համար թլփատվեք, ձեր սրտի անթլփատությո՛ւնը թլփատեք, որովհետև գուցե ձեր չար գործերի պատճառով իմ բարկությունն իբրև հուր ելնի ու բորբոքվի, և մեկը չգտնվի, որ հանգցնի այն»։
Հռոմեացիներին 2:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Թլփատությունն օգտակար է, եթե Օրենքը պահես, իսկ եթե հանցավոր ես Օրենքի դեմ, քո թլփատությունը կվերածվի անթլփատության։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Թլփատությունն օգտակար է, եթե օրենքը պահես, իսկ եթե օրենքի առաջ հանցավոր ես, քո թլփատությունն անթլփատություն է դառնում։ |
Հուդայի մարդի՛կ և Երուսաղեմի բնակիչնե՛ր, ձեր Աստծո՛ւ համար թլփատվեք, ձեր սրտի անթլփատությո՛ւնը թլփատեք, որովհետև գուցե ձեր չար գործերի պատճառով իմ բարկությունն իբրև հուր ելնի ու բորբոքվի, և մեկը չգտնվի, որ հանգցնի այն»։
Կամակորնե՛ր, սրտով ու ականջով անթլփատնե՛ր, դուք միշտ հակառակ եք Սուրբ Հոգուն. ինչպես որ ձեր հայրերն էին, այնպես էլ դուք։
որովհետև ոչ թե Օրենքը լսողներն են արդար Աստծու առաջ, այլ Օրենքը կատարողները պիտի արդարացվեն։
Իսկ եթե անթլփատ մեկը պահի Օրենքի կանոնները, նրա անթլփատությունն արդյոք թլփատություն չի՞ համարվի։
Եվ մարմնով անթլփատը, Օրենքը գործադրելով, կդատի քեզ, որ Օրենքի գրով ու թլփատությամբ հանցավոր ես Օրենքի դեմ։
Արդարև հրեան նա չէ, որ արտաքուստ է այդպիսին երևում, և թլփատությունն այն չէ, որ մարմնով է տեսանելի.
որովհետև նրանք իսկ, որ թլփատված են, Օրենքը չեն պահում, բայց ուզում են, որ դուք թլփատվեք, որպեսզի ձեր թլփատված լինելով պարծենան։
Տերը կմաքրի քո ու քո սերնդի սիրտը, որպեսզի Տիրոջը՝ քո Աստծուն սիրես քո ամբողջ սրտով ու քո ամբողջ հոգով, որպեսզի ապրեք դու և քո սերունդը։