Նա սկսեց ժողովարանում համարձակորեն խոսել։ Նրան լսելով՝ Ակյուղասն ու Պրիսկիղան նրան իրենց մոտ առան և ճշմարտագույնս բացատրեցին Աստծու ճանապարհը։
Հռոմեացիներին 16:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ողջունե՛ք Պրիսկեին ու Ակյուղասին՝ Հիսուս Քրիստոսով իմ գործակիցներին, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ողջունե՛ք Պրիսկիղային, Ակյուղասին՝ Քրիստոս Հիսուսով իմ գործընկերներին, |
Նա սկսեց ժողովարանում համարձակորեն խոսել։ Նրան լսելով՝ Ակյուղասն ու Պրիսկիղան նրան իրենց մոտ առան և ճշմարտագույնս բացատրեցին Աստծու ճանապարհը։
որոնք կյանքս փրկելու համար իրենց գլուխը վտանգի ենթարկեցին, որոնց ոչ միայն ես եմ շնորհակալ, այլև հեթանոսների բոլոր եկեղեցիները։
Ողջունե՛ք Անդրոնիկոսին և Յունիային՝ իմ ազգականներին և բանտակիցներին, որոնք երևելիներ են առաքյալների մեջ, որոնք նաև ինձնից առաջ դարձան Քրիստոսին։
Եթե այդպես է, ուրեմն ոչ մի դատապարտություն չկա նրանց համար, ովքեր Քրիստոս Հիսուսի մեջ են.
Եթե ձեր մեջ բնակվում է նրա Հոգին, ով Հիսուսին հարություն տվեց մեռելներից, ապա ով Քրիստոսին հարություն տվեց մեռելներից, կկենդանացնի նաև ձեր մահկանացու մարմինները Իր Հոգու միջոցով, որ բնակվում է ձեր մեջ։
որովհետև Հոգու օրենքը, որ Քրիստոս Հիսուսով կյանք է տալիս, ինձ ազատեց մեղքի ու մահվան օրենքից։
որ դուք ևս հնազանդ լինեք այդպիսիներին և բոլոր նրանց, ովքեր գործակից ու ծառայակից են նրանց։
Ձեզ ողջունում են Ասիայի եկեղեցիները։ Ձեզ շատ ողջունում են Տիրոջով Ակյուղասն ու Պրիսկիղան, ինչպես նաև այն եկեղեցին, որ նրանց տանն է հավաքվում։
Գիտեմ Քրիստոսով մի մարդու, որ տասնչորս տարի առաջ (չգիտեմ՝ մարմնով էր, թե առանց մարմնի, Աստված գիտի) հափշտակվեց մինչև երրորդ երկինք։
Իսկ եթե մեկը Քրիստոսի մեջ է, նա նոր արարած է. որովհետև հինն անցավ, և հիմա ամեն ինչ նորացավ։
Անհրաժեշտ համարեցի ձեզ մոտ ուղարկել Եպափրոդիտոսին՝ իմ եղբորը, գործակցին ու զինակցին, որին դուք ուղարկել էիք իմ կարիքները հոգալու համար,
ողջունում է նաև Հիսուսը՝ Հուստոս կոչվածը։ Թլփատվածներից միայն սրանք գործակից եղան ինձ Աստծու արքայության համար և դրանով իսկ մխիթարություն եղան ինձ համար։