Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Հռոմեացիներին 8:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 Եթե ձեր մեջ բնակվում է նրա Հոգին, ով Հիսուսին հարություն տվեց մեռելներից, ապա ով Քրիստոսին հարություն տվեց մեռելներից, կկենդանացնի նաև ձեր մահկանացու մարմինները Իր Հոգու միջոցով, որ բնակվում է ձեր մեջ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 Եվ եթե Հիսուսին մեռելներից հարություն տվողի Հոգին բնակվում է ձեր մեջ, ապա Քրիստոսին մեռելներից հարություն տվողը ձեր մահկանացու մարմիններն էլ կկենդանացնի իր Հոգու միջոցով, որ բնակվում է ձեր մեջ։

Տես գլուխը Պատճենել




Հռոմեացիներին 8:11
37 Խաչաձեւ Հղումներ  

Պիտի հառնեն ու կանգնեն մեռածները, որոնք գերեզմաններում են, և ուրախանալու են երկրի վրա, որովհետև այն ցողը, որ քեզնից է, բժշկություն է նրանց համար, իսկ ամբարիշտների երկիրը պիտի կործանվի։


Իմ հոգին տալու եմ ձեզ, և դուք կենդանանալու եք։ Ձեզ դնելու եմ ձեր երկրում, ու կիմանաք, որ ես եմ Տերը։ Խոսեցի ու կատարելու եմ”»,- ասում է Տերը՝ Աստված։


Ճշմարտության Հոգին, որին այս աշխարհը չի կարող ընդունել, որովհետև նրան չի տեսնում և նրան չի ճանաչում, բայց դուք ճանաչում եք նրան, որովհետև ձեզ մոտ պիտի բնակվի և ձեզ հետ պիտի լինի։


որովհետև, ինչպես որ Հայրը հարություն է տալիս մեռելներին և կենդանացնում, նույնպես և Որդին կենդանացնում է, ում կամենա։


ում Աստված հարություն տվեց՝ քանդելով մահվան կապանքները, քանի որ կարելի չէր, որ մահն իշխեր նրա վրա։


Ողջունե՛ք Ապեղեսին, որ ընտրյալ է Տիրոջով։


Ողջունե՛ք Պրիսկեին ու Ակյուղասին՝ Հիսուս Քրիստոսով իմ գործակիցներին,


Ողջունե՛ք Անդրոնիկոսին և Յունիային՝ իմ ազգականներին և բանտակիցներին, որոնք երևելիներ են առաքյալների մեջ, որոնք նաև ինձնից առաջ դարձան Քրիստոսին։


Ողջունե՛ք Ուրբանոսին՝ Տիրոջով իմ գործակցին, և Ստաքեսին՝ իմ սիրելիին։


Այսուհետև մեղքը թող չթագավորի ձեր մահկանացու մարմինների մեջ՝ հնազանդեցնելու իր ցանկություններին։


Եթե այդպես է, ուրեմն ոչ մի դատապարտություն չկա նրանց համար, ովքեր Քրիստոս Հիսուսի մեջ են.


Հետևաբար, եղբայրնե՛ր, մարմնին չենք պարտական՝ ըստ մարմնի ապրելով.


որովհետև Հոգու օրենքը, որ Քրիստոս Հիսուսով կյանք է տալիս, ինձ ազատեց մեղքի ու մահվան օրենքից։


Բայց դուք մարմնի իշխանության տակ չեք, այլ Հոգու, եթե Աստծու Հոգին բնակվում է ձեր մեջ։ Ապա եթե մեկը Քրիստոսի Հոգին չունի, նրան չի պատկանում։


Իսկ եթե մեռելները հարություն չեն առնում, ապա Քրիստոսն էլ հարություն չի առել։


Աստված, որ Տիրոջը հարություն տվեց, ձեզ էլ հարություն կտա իր զորությամբ։


Քանզի մենք, որ ապրում ենք, միշտ մահվան ենք մատնվում ի սեր Հիսուսի, որպեսզի Հիսուսի կյանքն էլ հայտնվի մեր մահկանացու մարմինների մեջ։


Գիտենք, որ նա, ով հարություն տվեց Հիսուսին, մեզ ևս հարություն կտա Հիսուսի հետ և ձեզ հետ միասին կկանգնեցնի իր առաջ։


Քանի դեռ այս տան մեջ ենք, հառաչում ենք ծանր բեռան տակ, որովհետև ոչ թե ուզում ենք այս մարմինը հանել մեր վրայից, այլ ուզում ենք երկնայինը հագնել սրա վրա, որպեսզի այս մահկանացու մարմինը կլանվի կյանքից։


որովհետև մարդ ինչ որ սերմանում է, նույնն էլ կհնձի։ Ով սերմանում է իր մարմնի համար, մարմնից էլ կհնձի ապականություն, իսկ ով սերմանում է Սուրբ Հոգու համար, Սուրբ Հոգուց էլ կհնձի հավիտենական կյանք։


մինչ մեռած էինք մեր մեղքերի հետևանքով, մեզ վերստին կյանք տվեց Քրիստոսի հետ, որովհետև շնորհով փրկվեցինք։


որ վերափոխելու է մեր թշվառ մարմինը՝ իր փառավոր մարմնին կերպարանակից դարձնելու, այն զորությամբ, որով կարող է ամեն ինչ իր իշխանության ներքո հնազանդեցնել։


Եվ խաղաղության Աստվածը, որ մեռելներից հարություն առնել տվեց մեր Տեր Հիսուսին, որը հավիտենական ուխտի արյունով ոչխարների մեծ Հովիվն է,


որ նրա միջոցով հավատացիք Աստծուն, որը հարություն տվեց նրան մեռելներից և փառավորեց, որպեսզի ձեր հավատը և հույսը Աստծու վրա դնեք։


Որովհետև Քրիստոսը մեկընդմիշտ չարչարվեց մեր մեղքերի համար, մի Արդար՝ անարդարների համար, որպեսզի մեզ Աստծուն մոտեցնի. թեև նա մարմնով մեռավ, Հոգին, սակայն, նրան կենդանի պահեց,


ես եմ կյանքը, ես եմ, որ մեռա, և ահավասիկ կենդանի եմ հավիտյանս հավիտենից. ամեն։ Եվ ունեմ մահվան ու դժոխքի բանալիները։


Երեքուկես օր հետո Աստծուց ուղարկված կենդանության հոգին մտավ նրանց մեջ, և նրանք ոտքի ելան. ահ ու մեծ երկյուղ ընկավ բոլոր նրանց տեսնողների վրա։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ