Հռոմեացիներին 16:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ողջունե՛ք Ապեղեսին, որ ընտրյալ է Տիրոջով։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ողջունե՛ք Ապեղեսին, որ փորձված է Քրիստոսով։ |
Ողջունե՛ք Անդրոնիկոսին և Յունիային՝ իմ ազգականներին և բանտակիցներին, որոնք երևելիներ են առաքյալների մեջ, որոնք նաև ինձնից առաջ դարձան Քրիստոսին։
Եթե ձեր մեջ բնակվում է նրա Հոգին, ով Հիսուսին հարություն տվեց մեռելներից, ապա ով Քրիստոսին հարություն տվեց մեռելներից, կկենդանացնի նաև ձեր մահկանացու մարմինները Իր Հոգու միջոցով, որ բնակվում է ձեր մեջ։
Անհրաժեշտ է, որ պառակտումներ լինեն ձեր մեջ, որպեսզի ձեր մեջ հայտնի դառնան նրանք, ովքեր ընտրյալներ են։
Գիտեմ Քրիստոսով մի մարդու, որ տասնչորս տարի առաջ (չգիտեմ՝ մարմնով էր, թե առանց մարմնի, Աստված գիտի) հափշտակվեց մինչև երրորդ երկինք։
Իսկ եթե մեկը Քրիստոսի մեջ է, նա նոր արարած է. որովհետև հինն անցավ, և հիմա ամեն ինչ նորացավ։
Նրանց հետ ուղարկեցինք նաև մեր այն եղբորը, որին փորձեցինք շատ բաների մեջ՝ միշտ պատրաստակամ գտնելով։ Եվ այժմ նա է՛լ ավելի պատրաստակամ է ձեր հանդեպ իր ունեցած մեծ վստահությամբ։
Հիշի՛ր այն ամբողջ ճանապարհը, որով Տերը քեզ առաջնորդեց անապատի միջով, որպեսզի քեզ տանջելով փորձի ու իմանա, թե ի՛նչ կա քո սրտում, պահո՞ւմ ես նրա պատվիրանները, թե՞ ոչ։
Բայց դուք ևս գիտեք նրա հավատարմությունը, որովհետև ինչպես զավակը հորը կծառայեր, այնպես էլ նա ինձ հետ Ավետարանին ծառայեց։
որպեսզի հավատի ձեր փորձը, որ առավել արժեքավոր է, քան կորստյան ենթակա և կրակով փորձված ոսկին, դառնա գովքի, փառքի ու պատվի առարկա Հիսուս Քրիստոսի հայտնության ժամանակ,