Հռոմեացիներին 15:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ դարձյալ ասում է. «Ուրախացե՛ք, հեթանոսնե՛ր, նրա ժողովրդի հետ» (հմմտ. Բ Օր. 32.43)։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ դարձյալ ասում է. «Ուրախացե՜ք, հեթանոսնե՛ր, նրա ժողովրդի հետ» (հմմտ. Բ Օր. 32.43)։ |
Սաղմոս Դավթի Նոր օրհնությո՛ւն երգեք Տիրոջը, Որովհետև սքանչելիքներ գործեց։ Փրկեց նրան իր աջը և իր սուրբ բազուկը։
Ուրախացի՛ր, Երուսաղե՛մ, և դուք բոլորդ, որ սիրում եք նրան, հավաքվե՛ք՝ տոնելու այնտեղ, խնդացե՛ք և ուրախացե՛ք միասին, որ սուգ եք մտել նրա համար։
Երկի՛նք, ուրախացի՛ր Նրա հետ, Նրան թող երկրպագեն Աստծու բոլոր որդիները։ Ազգե՛ր, ուրախացե՛ք Նրա ժողովրդի հետ, նրան թող զորացնեն Աստծու բոլոր հրեշտակները, որովհետև նրա որդիների արյան վրեժն է պահանջվում. թշնամիների վրեժն է պահանջվելու, և դատաստան է արվելու։ Թող ատելի մարդկանց հատուցի, և Տերը թող սրբագործի իր ժողովրդի երկիրը»։