Հռոմեացիներին 14:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դու ո՞վ ես, որ դատում ես ուրիշի ծառային։ Իր Տիրոջ առջև է կանգուն կամ ընկած։ Բայց նա կանգուն կմնա, որովհետև Տերը կարող է նրան կանգուն պահել։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դու ո՞վ ես, որ ուրիշի ծառային դատում ես. նա իր Տիրոջ համար է կանգուն կամ ընկած. բայց նա կկանգնի, որովհետև Աստված կարող է նրան վեր կանգնեցնել։ |
Ասացի. «Թող թշնամիներս չծիծաղեն ինձ վրա, Քանզի երբ ոտքս սայթաքեց, նրանք մեծ-մեծ խոսեցին իմ դեմ»։
Եվ եթե Աստված միևնույն պարգևը հավասարապես տվեց նրանց, ինչպես և մեզ, երբ Տեր Հիսուս Քրիստոսին հավատացինք, ես ո՞վ էի, որ կարողանայի Աստծուն արգելք լինել»։
Նրանք էլ, եթե անհավատության մեջ չմնան, կպատվաստվեն, որովհետև Աստված կարող է նրանց վերստին պատվաստել։
Ով ուտում է, թող չարհամարհի նրան, որ չի ուտում, իսկ ով չի ուտում, թող չդատի նրան, ով ուտում է, որովհետև Աստված նրան ընդունեց։
իսկ այժմ հայտնված է մարգարեական գրքերի միջոցով մշտնջենավոր Աստծու հրամանի համաձայն և ծանուցված է բոլոր հեթանոսներին՝ հավատի հնազանդության համար,
Արդ, ո՞վ ես դու, ո՛վ մարդ, որ Աստծու դեմ ես խոսում. մի՞թե ստեղծվածն իր ստեղծողին կասի՝ ինչո՞ւ ինձ այսպես ստեղծեցիր։
Ուստի և կարող է իր միջոցով Աստծուն մոտեցողներին մեկընդմիշտ փրկել, քանի որ նա միշտ կենդանի է՝ բարեխոս լինելու նրանց համար։
որ Աստծու զորությամբ պահված էիք հավատով՝ փրկության համար, որ պատրաստ է հայտնվելու վերջին ժամանակներում։
Նրան, որ կարող է պահել ձեզ անարատ ու անբիծ և կանգնեցնել ձեզ իր փառքի առաջ անխառն ցնծությամբ,