Քանի որ ո՞վ է, որ արհամարհեց փոքր օրերը. և կուրախանա, ու կտեսնեն անագե վեմը Զորաբաբելի ձեռքին. սրանք են այն յոթ աչքերը, որ նայում են ողջ երկրին»։
Հռոմեացիներին 14:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ով ուտում է, թող չարհամարհի նրան, որ չի ուտում, իսկ ով չի ուտում, թող չդատի նրան, ով ուտում է, որովհետև Աստված նրան ընդունեց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ուտողը թող չուտողին չանարգի, իսկ չուտողն էլ թող ուտողին չդատի, որովհետև Աստված նրան ընդունել է։ |
Քանի որ ո՞վ է, որ արհամարհեց փոքր օրերը. և կուրախանա, ու կտեսնեն անագե վեմը Զորաբաբելի ձեռքին. սրանք են այն յոթ աչքերը, որ նայում են ողջ երկրին»։
Զգո՛ւյշ եղեք, չարհամարհեք այս փոքրիկներից որևէ մեկին. ասում եմ ձեզ, որ նրանց հրեշտակները երկնքում մշտապես տեսնում են իմ երկնավոր Հոր երեսը.
Այն ժամանակ Հիսուսին մոտեցան Հովհաննեսի աշակերտները և ասացին. «Ինչո՞ւ մենք և փարիսեցիները հաճախ ծոմ ենք պահում, իսկ քո աշակերտները չեն պահում»։
Այս առակն էլ ասաց ոմանց, որոնք իրենք իրենցով պարծենում էին, թե արդար են, և արհամարհում էին ուրիշ շատերին։
Եվ մինչ Պետրոսը այս բաներն էր ասում, Սուրբ Հոգին իջավ բոլոր նրանց վրա, ովքեր այս խոսքն էին լսում։
Տեղացիները մեր հանդեպ բավական մարդասիրություն ցույց տվեցին. խարույկ վառեցին և մեզ բոլորիս ընդունեցին, քանի որ անձրև էր ու ցուրտ։
որովհետև, եթե նրանց մերժվելն աշխարհի հաշտություն է, ապա ի՞նչ կլինի նրանց ընդունվելը, եթե ոչ կենդանություն մեռելներից։
Դու ինչո՞ւ ես դատում քո եղբորը կամ ինչո՞ւ ես արհամարհում քո եղբորը, քանի որ ամենքս էլ կանգնելու ենք Քրիստոսի ատյանի առջև,
Եթե ուտելիքի պատճառով եղբայրդ մտատանջվում է, այլևս սիրով չես վարվում։ Քո ուտելիքով մի՛ կործանիր նրան, ում համար Քրիստոսը մեռավ։
Լավ է ո՛չ միս ուտել, ո՛չ գինի խմել, ո՛չ էլ որևէ բան անել, որով քո եղբայրը գայթակղվում, կամ սայթաքում, կամ տկարանում է։