Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Մատթեոս 9:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 Այն ժամանակ Հիսուսին մոտեցան Հովհաննեսի աշակերտները և ասացին. «Ինչո՞ւ մենք և փարիսեցիները հաճախ ծոմ ենք պահում, իսկ քո աշակերտները չեն պահում»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Այդ ժամանակ Հովհաննեսի աշակերտները մոտեցան Հիսուսին ու ասացին. «Ինչո՞ւ մենք և փարիսեցիները հաճախ ենք ծոմ պահում, իսկ քո աշակերտները ծոմ չեն պահում»։

Տես գլուխը Պատճենել




Մատթեոս 9:14
10 Խաչաձեւ Հղումներ  

Մեծ և պատվական այր է ողորմած մարդը, բայց հավատարիմ մարդ դժվար է գտնել։


Իսկ Հովհաննեսը, երբ բանտում լսեց Քրիստոսի գործերի մասին, ուղարկեց իր աշակերտներին և նրանց միջոցով


«Երբ ծոմ պահեք, տրտմերես մի՛ եղեք կեղծավորների նման, որոնք խոժոռում են իրենց երեսները, որպեսզի մարդկանց ցույց տան, թե ծոմ են պահում։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, հենց դա է նրանց վարձը։


Հիսուսը նրանց ասաց. «Մի՞թե կարելի է հարսանիք հրավիրվածներին սուգ անել, քանի դեռ փեսան նրանց հետ է։ Բայց օրեր կգան, երբ փեսան նրանցից կվերցվի, և ապա իրենք էլ ծոմ կպահեն։


Եվ ահա Հովհաննեսի աշակերտների ու մի հրեայի միջև մաքրության մասին մի հարց ծագեց։


Երբ Հիսուսն իմացավ, որ փարիսեցիները լսել են, թե ինքն ավելի շատերին է աշակերտ դարձնում և մկրտում, քան Հովհաննեսը


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ