Դամասկոսից եկան ասորիները, որ օգնեն Սուբայի արքա Ադրաազարին, բայց Դավիթը ասորիներից քսաներկու հազար մարդ կոտորեց։
Հռոմեացիներին 13:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դրա համար նաև հարկ եք վճարում, որովհետև նրանք Աստծու սպասավորներ են՝ այդ բանը հոգալու համար։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դրա համար եք նաև հարկ վճարում, որովհետև նրանք Աստծու սպասավորներ են այդ բանը հոգալու համար։ |
Դամասկոսից եկան ասորիները, որ օգնեն Սուբայի արքա Ադրաազարին, բայց Դավիթը ասորիներից քսաներկու հազար մարդ կոտորեց։
Դավիթը թագավորեց ամբողջ Իսրայելի վրա, և իրավունք ու արդարություն էր գործադրում իր ամբողջ ժողովրդի հանդեպ։
խաղաղություն են մաղթում Արտաշես թագավորիդ։ Այժմ թող հայտնի լինի քեզ, թագավո՛ր, որ եթե այս քաղաքը շինվի, և նրա պարիսպները կանգնեցվեն, քեզ ոչ ոք հարկ չի տա։
և թագավորների դեմ ելել, Երուսաղեմում էլ հզոր և բռնավոր թագավորներ են նստել, որոնք բռնանալով իշխել են Եփրատ գետի այն՝ արևմտյան կողմում։ Արդ, դրանց վրա հարկեր ու տուրքե՛ր դրեք, որպեսզի այլևս չցանկանան բռնանալ։
Ես հրամայում եմ, որ ոչ ոք չարգելի Իսրայելի ծերերին՝ Տիրոջ՝ իրենց Աստծու տունը շինելու, այլև իմ թագավորության հարստությունից՝ գետի այն կողմերից հավաքված հարկերից, թող ամենայն ուշադրությամբ տրվեն այդ մարդկանց ծախսերը, որպեսզի գործը չխափանվի։
Կային նաև, որ ասում էին. «Մեր ունեցածը փոխանակեցինք ոսկու և արծաթի հետ և թագավորի հարկը վճարեցինք։
Սկսեցին ամբաստանել նրան և ասել. «Գտանք սրան, որ մոլորեցնում էր մեր ազգը, արգելում էր կայսրին հարկեր տալ և ինքն իր մասին ասում էր, թե՝ Քրիստոսն է, թագավոր»։
թե հորդորում է, հորդորելու մեջ։ Ով առատաձեռն է, թող զվարթությամբ կատարի. ով վերակացու է, թող փութաջանությամբ աշխատի. ով ողորմում է, թող ուրախությամբ անի։
Արդ, յուրաքանչյուրին վճարե՛ք իրեն հասանելիքը՝ որին հարկ՝ հարկը, որին մաքս՝ մաքսը, որին երկյուղ՝ երկյուղը, որին պատիվ՝ պատիվը։